Հաշվի առնելով այն փաստը, որ ժամանակակից հասարակությունում ժողովրդավարության զարգացումն անհնար է առանց հանդուրժող անհատի և հանդուրժող հասարակության, «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհուրդը հունվարի 31-ին կազմակերպեց բանավեճ «Հանդուրժողականություն» թեմայով: Աշակերտները ներկայացրեցին հանդուրժողականության սահմանումը, նշեցին, որ ռուս ժամանակակից փիլիսոփա Վլադիսլավ Լեկտորսկին հանդուրժողականությանը տվել է չորս իմաստ՝ անտարբերություն, փոխըմբռնում, զիջողամտություն, սեփական փորձի հարստացում և քննական երկխոսություն:
Պատրաստել էին ցուցադրություն. մեջբերելով հանդուրժողականության վերաբերյալ նշանավոր մարդկանց մտքերից: Բանավեճը սկսեցին «Հանդուրժողականությունը սահման ունի, թե՞ ոչ», «Հանդուրժողականությունը պետք է արդյո՞ք կարգավորվի օրենքով» հարցադրումներով:
Բանավեճին մասնակցում էին նաև դասղեկներ, ուսուցիչներ: Հանդուրժողականությունը դիտարկվեց նաև ուսուցիչ - աշակերտ, աշակերտ - աշակերտ փոխհարաբերության տեսանկյունից: Ներկաները եկան այնպիսի մի եզրահանգման, որ չափավորությունը պետք է ընդունել որպես սեփական ապրելակերպի նորմ, հանդուրժողականությունը՝ որպես վերաբերմունք ուրիշների նկատմամբ: Հանդուրժողականությունը ընդունենք որպես այլ մշակույթը և ուրիշներին ճանաչելու միջոց: Եթե չափավորությունն ու հանդուրժողականությունը չհամատեղվեն, ապա մարդկությունը անլուծելի խնդիրների կբախվի:
Комментариев нет:
Отправить комментарий