Սույն թվականի մարտի 24-ից 29-ը «Գյումրու Nօ3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտարարված էր «Գրքի շաբաթ»:
Մարտի 24-ին IX-րդ դասարանի աշակերտները իրենց դասղեկի ժամին դիտեցին «Մատենադարան» տեսաֆիլմի առաջին մասը:
Մարտի 25-ը հայտարարված էր գիրք նվիրելու օր: Աշակերտներն իրենց ցանկությամբ միմյանց նվիրեցին գրքեր, հույս հայտնելով, որ իրենց ընկերները ևս կկարդան այդ գրքերը:
Մարտի 26-ը ընթերցանության օր էր: Տարբեր տարիքի մի խումբ գրքասերներ հավաքվել էին գրադարանում ընթերցելու: Նրանք բարձրաձայն միմյանց համար ընթերցեցին Թումանյանի, Աղայանի, Վիլյամ Սարոյանի, Պերճ Պռոշյանի, Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններից իրենց դուր եկած հատվածները: Ընթերցանության ավարտից հետո շատ աշակերտներ գրադարանից դուրս եկան գրքերը ձեռքերին, ինչը որ ակնկալում էինք այդ օրվանից: Քանզի այդ օրն արթնացրել էր նրանց մեջ ընթերցված ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրություն:
Մարտի 27-ը հայտարարված էր գրադարանի գրքերի վերանորոգման օր: Գրքասերների մի խումբ աշակերտներ այդ օրը դասերից հետո գրադարանավարուհու օգնությամբ նորոգեցին մաշված գրքերը:
Մարտի 28-ը դպրոցում հայտարարված էր ասմունքի օր: Աշակերտներն ասմունքեցին իրենց սիրած հեղինակների բանաստեղծություններից: Նաև լսեցին ասմունք հայ անվանի դերասանների կատարմամբ:
Գրքի շաբաթը եզրափակեցինք մարտի 29-ին պատանի ստեղծագործողների հետ հանդիպումով: VIII դասարանից Մկրտչյան Էդգարը, Ալլա Իկիլիկյանը, Հասմիկ Հովասափյանը, X դասարանից Հարություն Բերբերյանը և Անահիտ Ջեյրանյանը ներկայացրեցին իրենց գրած ստեղծագործությունները:
Գրքի շաբաթվա միջոցառումներն մեկ անգամ ևս փաստեցին, որ գիրքը մարդու ամենահավատարիմ բարեկամն է:
Комментариев нет:
Отправить комментарий