
2014թ.-ի նոյեմբերի 19-ին «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց «Ծխախոտի դատավարությունը» վերնագրով միջոցառումը, որի նպատակն էր աշակերտներին ներկայացնել ծխելու հետևանքով մարդու մոտ առաջացող հիվանդությունները: Միջոցառումը ուներ նաև մեկ այլ նպատակ, այն է մասնագիտական կողմնորոշման ուղղորդում: Այդ իսկ պատճառով X կ/ք դասարանի աշակերտները դերային խաղի միջոցով, հանդես գալով որպես բժիշկներ /թոքաբան, սրտաբան, ակնաբույժ/, փորձագետ, քիմիկոս, փաստաբան, դատավոր և դատախազ փորձեցին իրենց կրտսեր ընկերներին VIII դասարանի աշակերտներին ծանոթացնել՝ ծխելու և երկրորդային ծխի
հետևանքով առավել հաճախ առաջացող հիվանդություններին և այդ հարցում մեղավոր ճանաչեցին ծխախոտին: Միջոցառման վերջում կատարվեց անդարադարձ՝ հարցերի միջոցով փորձեցինք պարզել աշակերտների վերաբերմունքը ծխախոտի վնասակարության վերաբերյալ: Միջոցառմանը ներկա անչափահասների վարչության աշխատակիցներն աշակերտներին ևս խորհուրդներ տվեցին զերծ մնալ վնասակար սովորություններից և չվտանգել սեփական առողջությունը:
Комментариев нет:
Отправить комментарий