Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է: Սա հնարավորություն է մեր երախտագիտությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը, և առիթ՝ անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին, դրանց լուծման ուղիների որոնմանը: Այդ իսկ պատճառով «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ աշակերտական խորհրդի անդամները մասնակցեցին Մհեր Մկրտչյանի տուն թանգարանում կազմակերպված միջոցառմանը նվիրված տարեցներին: Միջոցառումը կազմակերպել էր Արաքս կենտրոն հասարակական կազմակերպությունը: Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներով ու շնորհավորական խոսքերով հուզեցին հրավիրված տարեցներին: Հոկտեմբերի 2-ին «Գյումրու No 3 ավագ դպրոցՄ» ՊՈԱԿ աշակերտական խորհրդի անդամները շարունակելով Արաքս կենտրոն ԲՀԿ-ի հետ իրենց համագործակցությունը այցելեցին կենտրոն՝ այնտեղ շնորհավորելու կենտրոնի շահառու տարեցներին տոնի կապակցությամբ: Աշակերտները դատարկաձեռն չէին, նրանք տարեցների համար պատրաստել էին փոքրիկ հյուրասիրություն և նվերներ քաղցրավենիքի ու նպարեղենի տեսքով: Տարեցները շատ շոյված և հուզված էին աշակերտների հոգատարությունից և ուշադրությունից: Կա մի շատ լավ ասացվածք. «Սիրի՜ր տարեցներին, որ ծերության արժանանաս»:
- 1. VII ԴԱՍԱՐԱՆ
- 2. VIII ԴԱՍԱՐԱՆ
- 3. IX ԴԱՍԱՐԱՆ
- 4. X հում. ԴԱՍԱՐԱՆ
- 5. X տնտ.ԴԱՍԱՐԱՆ
- 6. X Կ/Ք ԴԱՍԱՐԱՆ
- 7. XI հում. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 8. XI հում. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 9. XI բնագ. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 10. XI բնագ. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 11. XII Կ/Ք ԴԱՍԱՐԱՆ
- 12. XII հում. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 13. XII հում. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 14. XII տնտ. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 15. XII տնտ. 2 ԴԱՍԱՐԱՆ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий