Այսօր՝ 2015 թվականի նոյեմբերի 27-ին Գյումրու No 3 ավագ դպրոցի հյուրն էր՝ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ պրոֆեսորադասախոսական փոքրիկ խումբը:
Հանդիպում անցկացվեց բարձր դասարանցի աշակերտների հետ: Ներկայացնելով համալսարանի ուսումնական ընթացքը, խոսեցին ու կիսվեցին մտքերով: Պատասխանեցին աշակերտներին հուզող հարցերին:
Հանդիպման վերջում համալսարանի ռեկտոր՝ Արմեն Դարբինյանի կողմից դպրոցին նվիրած «ԱՅՓԱԴԸ», դպրոցի տնօրեն՝ Կարեն Դարբինյանը որպես պարգեւատրում, նվիրեց լավագույն աշակերտներից մեկին՝ Սուրեն Ավդալյանին:
Հանդիպումն անցավ ջերմ ու երկկողմանի համաձայնությունների մթնոլորտում:
Комментариев нет:
Отправить комментарий