Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

21.11.2013

«ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱԿԱԳՈՎԱԶԴ»

2013թ.-ի նոյեմբերի 20-ին «Գյումրու N3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց «Ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում» ծրագրի շրջանակներում միջոցառում եւ «Ծխելու դեմ լավագույն հակագովազդ» խորագրով պաստառների մրցույթ: «Ծխելու դեմ լավագույն հակագովազդ» պաստառների մրցույթի նպատակն էր նպաստել դպրոցականների շրջանում վաղ տարիքից ծխախոտի օգտագործման կանխարգելմանը, առողջության վրա ծխելու վնասակար ազդեցության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Մրցույթին մասնակցեցին VIII-X-րդ դասարանների աշակերտներ եւ դասղեկներ: Յուրաքանչյուր դասարան ներկայացրեց A3 ֆորմատի պաստառներ՝ ուղղված ծխելու դեմ հակագովազդին:
Կենսաքիմիա հոսքի X դասարանցիներն էլ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Մ. Մսրյանի օգնությամբ կազմակերպել էին միջոցառում «Երկրորդային ծուխը եւ ձեր ընտանիքի առողջությունը» թեմայով՝ ներկայացնելով ծխելու եւ երկրորդային ծխի վտանգները: Առանձնացվել էին մարմնի բոլոր կարեւորագույն հատվածներն ու օրգանները եւ ցուցադրվեց դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունների մասին պատմող ամփոփ ցուցադրություն:








































Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets