Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Показаны сообщения с ярлыком ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Показать все сообщения

30.03.2016

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԾԵՐԻ ՀԵՏ


Այսօր՝ 2016 թվականի մարտի 30-ին Գյումրու թիվ 3 ավագ դպրոցը հյուրընկալել էր գյումրեցի բանաստեղծներ Ռոզա Հովհաննիսյանին եւ Անդրանիկ Կարապետյանին: Ցերեկույթի ընթացքում աշակերտները անակնկալի բերելով հյուրերին նրանց համար կարդացին իրենց առաջին ժողովածուներից ընտրված գեղեցիկ բանաստեղծություններ: Ապա բանաստեղծներից իրենց հուզող հարցերի միջոցով ստացան հետաքրքիր մեկնաբանություններով գեղեցիկ պատասխաններ:

21.02.2015

Մայրենիի օրվան նվիրված լեզվական ինտելեկտուալ խաղ-մրցույթ

2015թվականի փետրվարի 21-ին «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Մայրենիի օրվան նվիրված լեզվական ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցեցին հետևյալ աշակերտները՝

Հումանիտար XI դասարան
1. Հովհաննիսյան Լառա-9 միավոր
2. Թովմասյան Հայաստան-3 միավոր
3. Մխիթարյան Քրիստինե-9,5 միավոր

19.02.2015

ԲԱՑ ԴԱՍ. Թումանյանն աշակերտների զրույցում

Հովհաննես Թադեւոսի Թումանյան՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության

25.11.2014

ԲԱՑ ԴԱՍ. «Նարեկացու ժամանակը»

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003), հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր երոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

10.10.2014

ԱՍՄՈՒՆՔԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ


2014 թվականի հոկտեմբերի 10-ին «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց ասմունքի հանրապետական 8-րդ մրցույթ - փառատոնը, որն այս անգամ նվիրված էր Հովհաննես Թումանյանին և Ավետիք Իսահակյանին: Հոկտեմբերի 13-ին հումանիտար X դասարանից Մանուկյան Ջեմման և Ավդալյան Սուրենը, հումանիտար դասարանից Խդրյան Սոնիկը, հումանիտար XII դասարանից Հովսեփյան Նաիրան Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցում մասնակցեցին նույն փառատոնի մարզային՝ 1-ին փուլին: Ավդալյան Սուրենը կմասնակցի մարզային՝ 2-րդ եզրափակիչ փուլին:

29.09.2014

ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ԸՆԿԱՎ...


Գեղեցիկ հեքիաթ պատմելու եւ մայրենի բարբառը /Կարնո բարբառ/ պահպանելու համար ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿԻ հումանիտար XI դասարանի աշակերտուհի պայծառափայլ ՍՈՆԻԿ ԽԴՐՅԱՆԸ պարգեւատրվել է «ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ԸՆԿԱՎ...» հեքիաթասացության եւ բարբառի 6-րդ փառատոնի /կայացել է 2014թ. սեպտեմբերի 27-ին Հովհ. Թումանյանի թանգարանում/ հատուկ մեդալով:
Վերադառնալով փառատոնից Սոնիկը շրջելով դպրոցի դասարաններով, նույն հեքիաթը պատմեց նաեւ դպրոցական իր ընկերներին:

29.04.2014

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ

Սույն թվականի ապրիլի 28-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու Nօ 3ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Համո Սահյանի 100 ամյակին նվիրված «Ինձ բացակա չդնեք» խորագրով հուշ ցերեկույթը, որի մասնակիցներն էին ասմունքի խմբակի անդամները: Նրանք ներկայացրեցին Համո Սահյանի բնությանը, հայրենի եզերքին, հայրենիքին նվիրված ստեղծագործությունները: Անդրադարձան նաև Սահյանի սիրերգությանը՝ սիրո կարոտի, ցավի, հիասթափության, դառնության, հանդիպման ու բաժանման հուզական տրամադրություններին: Համո Սահյանի բանաստեղծությունները ցուցադրվեցին Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի, Գուժ Մանուկյանի կատարմամբ: Ցերեկույթին հուզական շունչ հաղորդեց նաև դպրոցի աշակերտների կատարմամբ Համո Սահյանի խոսքերի վրա գրված երգերը:
Ասմունքի խմբակի անդամներին հաջողվեց հրավիրվածներին փոխանցել Սահյանի պոեզիայի գեղեցկությունը, նրա բնանկարների ծալքերում թաքնված հոգու շարժումը:

18.12.2013

ՆԱՐԵԿԱՑԻՆ ՈՒ ԵՍ

Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ 
Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։
Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ (Ըստ Վաչե Նալբանդյանի Նարեկացու ծննդյան թվականն ընկնում է 945–950 թվականների միջև)։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով եպիսկոպոսի որդին էր։
Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, ոորտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու

30.11.2013

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ. «Հայոց Դանթեականը»

Հովհաննես Շիրազ ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ
Կարդում է ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիրվարդ Մեսրոպյանը

Ձայնագրությունը մոտ երեսուն տարի պահպանվել է Հ. Շիրազի քրոջ թոռան՝ Նարինե Խաչատրյանի անձնական արխիվում:
Ձայնագրությունը համացանցում հրապարակվում է առաջին անգամ:

22.11.2013

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

VIII դասարանցիների համար որպես արտադասարանական ընթերցանության նյութ ընտրված էր Րաֆֆու «Խենթը» վեպը: Աշակերտները վեպն ընթերցելիս կատարել էին համապատասխան դիտարկումներ, դուրս էին գրել ժողովրդական առածներ, ասացվածքներ, կերպարներին բնութագրող դիպուկ հատվածներ: Ընթերցանության մրցույթին մասնակցեցին աշակերտները երկու փուլով: Առաջին փուլն անցկացվեց դասարանում, երկրորդ փուլին մասնակցեցին վեց աշակերտներ, որոնք իրենց սահուն ու արտահայտիչ ընթերցանությամբ, վեպի տարբեր հատվածների վերաբերյալ դիտարկումներով ցուցաբերեցին բավական լուրջ մտածողություն, կշռադատող խոսք, ինքնուրույն կարծիքներ, եզրահանգումներ` հարստացնելով և /արժեքային համակարգը և/ միջառարկայական գիտելիքները: Մասնակցեցին և լավագույնս իրենց դրսևորեցին հետևյալ աշակերտները` Աբրահամյան Արաքսյան, Իկիլիկյան Ալլան, Համբիկյան Ռուզաննան, Հովհաննիսյան Սաթենիկը, Բաղդասարյան Լևոնը:

18.11.2013

ԱՍՄՈՒՆՔԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ 7-րդ ՄՐՑՈՒՅԹ - ՓԱՌԱՏՈՆ

2013 թվականի հոկտեմբերի 17-ին «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ փառատոնի դպրոցական փուլը, որն այս անգամ նվիրված էր Արցախյան ազատամարտի 25-ամյակին և կրում էր «Լեզու և հայրենիք» խորագիրը:
Մասնակից աշակերտները ներկայացրեցին երկուական ստեղծագործություն: Դպրոցի տնօրինությունը բոլոր մասնակիցներին մասնակցության համար հանձնեց շնորհակալագրեր, Հովսեփյան Նաիրան արժանացավ առաջին կարգի մրցանակի, Խդրյան Սոնան արժանացավ երկրորդ կարգի մրցանակի, իսկ Գալոյան Ջուլիետային, Հովասափյան Հասմիկին, Համբիկյան Ռուզաննային, Աբրահամյան Արաքսյային, Սահակյան Սեդային, Հարությունյան Գրետային,

27.05.2013

20-րդ ԴԱՐ

Հովհաննես Թումանյանի կյանքի ու գործունեության դեռևս չբացահայտված գաղտնիքները կտան մի շարք մութ հարցերի պատասխաններ:

ԷՋԵՐ

Blogger Widgets