Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Показаны сообщения с ярлыком ԲԱՑ ԴԱՍ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԲԱՑ ԴԱՍ. Показать все сообщения

12.04.2017

ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ...

            ՀՀ ԿԳՆ <<Գյումրու No 3 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում 06.04.2017-10.04.2017 ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ դաս- միջոցառում հայոց պատմություն, համաշխարհային պատմություն և հայոց եկեղեցու պատմություն առարկաներից: Այն կազմակերպվել էր  բնագիտամաթեմատիկական 10-րդ դասարանի աշակերտների և դպրոցի տնօրենի պատմություն առարկա դասավանդող Կ. Դարբինյանի համատեղ ջանքերի շնորհիվ:

03.06.2016

ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ...

2016 թվականի հունիսի 1-ը բացվող օրվա հետ իր խորհուրդն ուներ. 66 տարի շարունակ այս օրը պաշտոնապես նվիրվել է աշխարհի երեխաներին:
Այս օրը աշխարհի երեխաներին ուղղված միակ մաղթանքը ԽԱՂԱՂ ԵՐԿԻՆՔՆ ու ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ է:
Այս օրը Գյումրու թիվ 3 ավագ դպրոցում այդ մանուկների խաղաղությունն ու անհոգ մանկությունն ապահոված, արցախյան վերջին պատերազմի ընթացքում նահատակված հայորդիներից մեկի՝ ՎԻԿՏՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՅՈՒԶԻԽՈՎԻՉԻ անվան դասասենյակի բացման արարողությունն էր:
Դպրոցը մարդաշատ էր: Դպրոց էին շտապում թաղի բնակիչներն ու աշակերտները, ուսուցիչներն ու հերոսի հարազատ-բարեկամները, պետական օղակի առաջին այրերը:
ՀՀ Շիրակի Մարզպետ պրն. Հ. Սիմոնյանի ներկայությունը հավելյալ ուժ ու պատասխանատվության ենթարկեց ներկաներին, երբ մարզպետն իր խոսքի մեջ նշեց, որ. «-Մենք պարտավոր ենք նրանց մեր մեջ տանելու ու որ այդ նրանք էին, որ կարողացան իրենց

30.03.2016

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԾԵՐԻ ՀԵՏ


Այսօր՝ 2016 թվականի մարտի 30-ին Գյումրու թիվ 3 ավագ դպրոցը հյուրընկալել էր գյումրեցի բանաստեղծներ Ռոզա Հովհաննիսյանին եւ Անդրանիկ Կարապետյանին: Ցերեկույթի ընթացքում աշակերտները անակնկալի բերելով հյուրերին նրանց համար կարդացին իրենց առաջին ժողովածուներից ընտրված գեղեցիկ բանաստեղծություններ: Ապա բանաստեղծներից իրենց հուզող հարցերի միջոցով ստացան հետաքրքիր մեկնաբանություններով գեղեցիկ պատասխաններ:

09.06.2015

ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ - 50 ամյակ


2015 թվական, 16 մայիս, շաբաթ: ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում խինդն ու թախիծը միախառնվել, ձուլվել էին իրար: Դպրոցի կամարներից ներս նշելու էին Հայաստանի Ազգային Հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակը: 26 գարուններ ապրած այս հայորդին, իր կյանքի գնով ապացուցեց, որ «լոկ այնտեղ է սխրանքն սկսվում, երբ վերջանում է ամեն մի հնար...»:
Համադպրոցական միջոցառմանը ներկա էին ինչպես դպրոցի աշակերտաուսուցչական հանրույթը, այդպես էլ հյուրեր համայնքից ու հասարակական կազմակերպություններից:

09.05.2015

Մայիսի 9-ի առավոտը

09.05.2015թ-ին, ՀՀ ԿԳՆ Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի աշակերտները դպրոցի զիղեկի՝ փոխգնդապետ Կ. Ղազարյանի և ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ՝ Կ. Դարբինյանի հետ այցելեցին Մայր Հայաստան հուշահամալիր Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակի հաղթանակի կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելու զոհված քաջերին:

08.05.2015

ԲԱՑ ԴԱՍ. Առաջին բուժօգնություն

Առաջին օգնություն, դժբախտ պատահարների, վնասվածքների, հանկարծահաս հիվանդությունների ժամանակ մարդու կյանքը փրկելու և բարդությունները կանխելու նպատակով ցուցաբերվող պարզագույն, անհապաղ և նպատակահարմար օգնության միջոցառումներ։ Կատարվում է մինչև բուժաշխատողների ժամանելը և հիվանդին (տուժածին) բուժհիմնարկ հասցնելը։ Երբ դրանք կիրառում է ինքը՝ հիվանդը (տուժածը), անվանվում է ինքնաօգնություն, օրինակ՝ վնասվածքների ժամանակ ինքնուրույն վիրակապ դնելը, ստամոքսի լվացումը փսխում առաջացնող շարժումների միջոցով։ Փոխօգնությունը ցուցաբերում են ուրիշ մարդիկ և, որպես կանոն, այն ավելի ծավալուն է։

23.04.2015

ԲԱՑ ԴԱՍ. Հովհաննես Շիրազ

ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ...

Մեծ Եղեռն
Մինչև 1908 թվականը
1877 թվականին սկսվեց Ռուս-թուրքական հերթական պատերազմը, որի արդյունքը եղավ Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Ըստ այդմ, հայաբնակ Կարսի վիլայեթը անցնում էր Ռուսաստանին, իսկ Թուրքիան պարտավորվում էր հայերով բնակեցված տարածքներում կատարել տնտեսական բարեփոխումներ: Սա հայերի համար հիանալի տարբերակ էր: Սակայն արևմտաեվրոպական պետությունները մտահոգվելով Ռուսաստանի հաջողություններից, հակամարտող կողմերին հրավիրեցին նոր բանակցությունների, արդեն Բեռլինում: Այնտեղ Հայաստանի բարեփոխումների ծրագրի իրականացումը հանձնարարվեց բացառապես Թուրքիային: Փոխարենը առաջացավ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ: Հայկական հարցը ենթադրում էր եվրոպական պետությունների աջակցությունը հայերին և հետևաբար հայերի վիճակի բարելավումը: Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ունեցավ հակառակ ազդեցությունը:

ԷՋԵՐ

Blogger Widgets