Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

03.06.2016

ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ...

2016 թվականի հունիսի 1-ը բացվող օրվա հետ իր խորհուրդն ուներ. 66 տարի շարունակ այս օրը պաշտոնապես նվիրվել է աշխարհի երեխաներին:
Այս օրը աշխարհի երեխաներին ուղղված միակ մաղթանքը ԽԱՂԱՂ ԵՐԿԻՆՔՆ ու ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ է:
Այս օրը Գյումրու թիվ 3 ավագ դպրոցում այդ մանուկների խաղաղությունն ու անհոգ մանկությունն ապահոված, արցախյան վերջին պատերազմի ընթացքում նահատակված հայորդիներից մեկի՝ ՎԻԿՏՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՅՈՒԶԻԽՈՎԻՉԻ անվան դասասենյակի բացման արարողությունն էր:
Դպրոցը մարդաշատ էր: Դպրոց էին շտապում թաղի բնակիչներն ու աշակերտները, ուսուցիչներն ու հերոսի հարազատ-բարեկամները, պետական օղակի առաջին այրերը:
ՀՀ Շիրակի Մարզպետ պրն. Հ. Սիմոնյանի ներկայությունը հավելյալ ուժ ու պատասխանատվության ենթարկեց ներկաներին, երբ մարզպետն իր խոսքի մեջ նշեց, որ. «-Մենք պարտավոր ենք նրանց մեր մեջ տանելու ու որ այդ նրանք էին, որ կարողացան իրենց
սխրանքներով թշնամու գրոհը կասեցնել, մենք պարտական ենք նրանց ու Վիկտորին...»:
Զինվորի հայոց եզվի եւ հայ գրականության ուսուցչուհիների՝ Կ. Լուլիկյանի եւ Գ, Բեգլարյանի խոսքն առանձնացավ հոգու արցունքի միաձուլումով: Բացման իր խոսքում դասարանի դասղեկ Ա. Չավուշյանը հպարտությամբ արձանագրեց, որ իր դասարանը անվանակոչվեց հերոս պատանու անունով եւ կարծես թե իր աշակերտների անունից խոստացավ լավ սովորել ու բարձր պահել հերոսի անունն ու գործը: Տնօրենի բացման, բացումն ազդարարող խոսքից անմիջապես հետո հնչեց «ՎԵՐՔԵՐՈՎ ԼԻ ՋԱՆ ՖԵԴԱ ԵՄ» երգը, որի հնչյունների ներքո էլ ցուցանակի եւ դասասենյակի բացման պատիվը ընձեռնվեց մեր նորօրյա հերոսի կրտսեր եղբորը:
Դասասենկայում ամեն ինչ հիշեցնում էր մեր աշակերտ-զինվորին: Ներկաներին իր խոսքը ուղղեց ՀՀ ԱԺ Պատգամավոր՝ Սուքիաս Ավետիսյանը... «Հպարտություն եմ ապրում, երբ հիշում եմ նոր սերունդի այս աննախադեպ սխրանքը...»: Փոխտնօրեն Գ. Մարտիրոսյանն էլ իր խոսքի մեջ հիշելով Մեծն Նժդեհին, մեջբերեց նրա մտքերից մեկը. «Մեծ Մեռելները», նրանք են, որոնք իրենց ապրած կյանքով ու թափված արյունով սրբագործում են հայրենի հողը, իմաստավորում են գաղափարը: Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը ապերախտ ու բարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճիւնից կը բարձրանայ: Մի ժողովուրդ բարոյապես այնքան ուժեղ է, որքան ջերմ է նրա պաշտամունքը դէպի իր մեծ մեռելները»: Այո, վստահ եմ, որ մեզանից հետոները ինչպես եւ մենք մեր նախորդներին, պիտի հպարտությամբ տանենք մեր գաղափարի առաջից գնացող դրոշի հետ...
Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի Շիրակի մարզային կենտրոն գրասենյակի եւ ՑԱՅԳ մարզային հեռուստաընկերության համատեղ ուժերով նկարահանված կարճամետրաժ ֆիլմը ամբողջացրեց միջոցառման ընթացքը... ներկայացնելով Վիկտոր հերոսին... 
Ա. Նախշքարյանը խոսեց սրտի լեզվով. ասելիքը շատ էր, ժամանակը կարճ, պիտի կորղանար այդ կարճ ընթացքում ամփոփել հերոսին ու կարողացավ... Նա իր խոսքում ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնեց Վիկտորին ու իր բոլոր ընկերներին, որքեր իրենց անձնազոհ նվիրվածությամբ կարողացան խլացնել ազգի ու երկրի գլխին կախված վտանգը... «ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԲՈՒՅՐ ՔՈ ՄԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԸ ԱԶԴԱՐԱՐՈՂ ՁԵՌՔԵՐԻԴ ՈՒ ԼՈՒՍԱՊԱՅԾԱՌ ՃԱԿԱՏԻԴ...»: Շնորհակալ եմ, իմ սիրելի զինվոր:
Միջոցառման ավարտին դպրոցի այս տարվա շրջանավարտ աշակերտները միաբերան, լացակումաց ու արցունքախառն աչքերով երգ ձոնեցին իրենց վաղվա օրվա համար նահատակված իրենց ավագ ընկերոջ ՎԻՏՅԱ ՅՈՒԶԻԽՈՎԻՉԻՆ...

ՏԵՍ ՆԱԵՎ.










































































Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets