Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Показаны сообщения с ярлыком ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. Показать все сообщения

03.11.2016

ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

2016 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 13։00-ին, Գյումրու Թումանյան 85 հասցեի (թիվ 3 ավագ դպրոց ՊՈԱԿ) բակում բացվեց «Ապրիլյան քառօրյա» պատերազմում նահատակված զինծառայող, դպրոցի սան՝ Վիկտոր Յուզիխովիչի անվան մարզադաշտն ու հուշարձանը։
Շիրակի մարզպետ՝ Հ. Սիմոնյանի, Գյումրու քաղաքապետ՝ Ս. Բալասանյանի, Գյումրու ՏԶԿ պետ՝ գնդապետ Խաչատրյանի եւ հարյուրավոր մասնակիցների ներկայությամբ ՀՀ Մարտական Խաչ առաջին աստիճանի ասպետ Վիկտոր Յուզիխովիչի եղբոր եւ Գյումրու, «Ապրիլյան Պատերազմում» նահատակված 7 զինծառայողների ծնողների կողմից բացվեց խաչքար-հուշարձանը:

03.06.2016

ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ...

2016 թվականի հունիսի 1-ը բացվող օրվա հետ իր խորհուրդն ուներ. 66 տարի շարունակ այս օրը պաշտոնապես նվիրվել է աշխարհի երեխաներին:
Այս օրը աշխարհի երեխաներին ուղղված միակ մաղթանքը ԽԱՂԱՂ ԵՐԿԻՆՔՆ ու ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ է:
Այս օրը Գյումրու թիվ 3 ավագ դպրոցում այդ մանուկների խաղաղությունն ու անհոգ մանկությունն ապահոված, արցախյան վերջին պատերազմի ընթացքում նահատակված հայորդիներից մեկի՝ ՎԻԿՏՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՅՈՒԶԻԽՈՎԻՉԻ անվան դասասենյակի բացման արարողությունն էր:
Դպրոցը մարդաշատ էր: Դպրոց էին շտապում թաղի բնակիչներն ու աշակերտները, ուսուցիչներն ու հերոսի հարազատ-բարեկամները, պետական օղակի առաջին այրերը:
ՀՀ Շիրակի Մարզպետ պրն. Հ. Սիմոնյանի ներկայությունը հավելյալ ուժ ու պատասխանատվության ենթարկեց ներկաներին, երբ մարզպետն իր խոսքի մեջ նշեց, որ. «-Մենք պարտավոր ենք նրանց մեր մեջ տանելու ու որ այդ նրանք էին, որ կարողացան իրենց

07.11.2015

ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻՑ 100 տարի ՀԵՏՈ

2015 թվականի նոյեմբերի 7-ին «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Մուսա լեռան հերոսամարտի 100 ամյակին նվիրված համադպրոցական միջոցառումը: Մուսա լեռան հերոսամարտին նվիրված համադպրոցական միջոցառմանն ընդգրկված էին IX-ից XII-րդ դասարանի թվով 25 շնորհալի աշակերտներ՝ ասմունքող, երգող, պարող: Միջոցառման ընթացքում ներկայացվեց Մուսա լեռան հերոսամարտի պատմական ընթացքը, պատմական որոշ դասերը, ցուցադրվեց տեսաֆիլմ, աշակերտները ասմունքեցին, երգեցին հայրենասիրական ոգով գրված բանաստեղծություններ,

09.06.2015

ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ - 50 ամյակ


2015 թվական, 16 մայիս, շաբաթ: ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում խինդն ու թախիծը միախառնվել, ձուլվել էին իրար: Դպրոցի կամարներից ներս նշելու էին Հայաստանի Ազգային Հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակը: 26 գարուններ ապրած այս հայորդին, իր կյանքի գնով ապացուցեց, որ «լոկ այնտեղ է սխրանքն սկսվում, երբ վերջանում է ամեն մի հնար...»:
Համադպրոցական միջոցառմանը ներկա էին ինչպես դպրոցի աշակերտաուսուցչական հանրույթը, այդպես էլ հյուրեր համայնքից ու հասարակական կազմակերպություններից:

09.05.2015

Մայիսի 9-ի առավոտը

09.05.2015թ-ին, ՀՀ ԿԳՆ Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի աշակերտները դպրոցի զիղեկի՝ փոխգնդապետ Կ. Ղազարյանի և ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ՝ Կ. Դարբինյանի հետ այցելեցին Մայր Հայաստան հուշահամալիր Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակի հաղթանակի կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելու զոհված քաջերին:

23.04.2015

ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ...

Մեծ Եղեռն
Մինչև 1908 թվականը
1877 թվականին սկսվեց Ռուս-թուրքական հերթական պատերազմը, որի արդյունքը եղավ Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Ըստ այդմ, հայաբնակ Կարսի վիլայեթը անցնում էր Ռուսաստանին, իսկ Թուրքիան պարտավորվում էր հայերով բնակեցված տարածքներում կատարել տնտեսական բարեփոխումներ: Սա հայերի համար հիանալի տարբերակ էր: Սակայն արևմտաեվրոպական պետությունները մտահոգվելով Ռուսաստանի հաջողություններից, հակամարտող կողմերին հրավիրեցին նոր բանակցությունների, արդեն Բեռլինում: Այնտեղ Հայաստանի բարեփոխումների ծրագրի իրականացումը հանձնարարվեց բացառապես Թուրքիային: Փոխարենը առաջացավ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ: Հայկական հարցը ենթադրում էր եվրոպական պետությունների աջակցությունը հայերին և հետևաբար հայերի վիճակի բարելավումը: Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ունեցավ հակառակ ազդեցությունը:

21.04.2015

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ. Ճամփես բացեք, ես Ղարս կերթամ...

Ծնվել ու մեծացել եմ Գաղթականի ընտանիքում. ընտանիք, որը երկու անգամ է ապրել մահվան սարսափը. առաջինը 1915-ին, երբ տատիս երեք եղբայրներին իրենց կանանց ու երեխաների հետ թուրքերն այրել էին մարագներում հայրուրավոր համագյուղացիների հետ. Մեր մեծ գերդաստանից պատառիկներ է մնում. մի հնարքով հաջողվում է փրկվել մահվան ճանկերից ու հաստատվել Օսեթիայուն (Վլադիկավկազ), ինչպես տատս էր հաճախ ասում:
Երեք տարի այնտեղ ապրելուց հետո հող ու ջրի կարոտը քաշում է.

13.03.2015

ՀԻՇՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

1915թ ապրիլից մինչև հոկտեմբեր Փոքր Ասիայի բոլոր ճանապարհները լցված էին տարագրյալների այդ ահավոր ամբոխներով: Նրանց կարելի էր տեսնել ցանկացած հովտում, գրեթե բոլոր լեռներում` անվերջ քայլելիս, հայտնի չէ, թե ուր, իմանալով միայն, որ ցանկացած ճանապարհ տանում էր դեպի մահ: «Աղոթեք մեզ համար» -ասում էին նրանք` հեռանալով իրենց օջախներից: «Այս աշխարհում մենք այլևս չենք տեսնի իրար, բայց երբևէ կհանդիպենք: Աղոքեք մեզ համար»:
Հենրի Մորգենթաու 1913-1916թթ ԱՄՆ–ի դեսպան Օսմանյան կայսրությունում:

Բարև Ձեզ մեծարգո տնօրեն, հարգելի գործընկերներ, հյուրեր, սիրելի աշակերտություն: Այսօր ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց»-ում սկսում ենք ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող ուսումնական հաստատության գործադիր տնօրենի և պատմության մեթոդական

28.01.2015

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՏՈՂԱՆ եւ «ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ»

28. 01. 2015թ. ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Հայոց բանակի 23 ամյակին նվիրված հանդիսավոր համադպրոցական միջոցառում: Առաջին անգամ ՀՀ բոլոր դպրոցներում անցկացվեց հանդիսավոր տողան, բացառություն չէինք նաև մենք` Թումանյանական արժեքներ կրողներս: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ ԶՈՒ No 55035 զորամասի սպաներ` կապիտան Արման Բադեյանը, ավագ լեյտենանտ Ռաֆիկ Հովհաննիսյանը, ազատամարտի մասնակիցներ` Մկրտիչ (Սամվել) Բաղդասարյանը, Գրիշա Համբարյանը, Աշոտ Հարությունյանը, Մնացական Մուրադյանը, Սամվել Հովհաննիսյանը, Յուրա Աթոյանը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Գ.

27.11.2014

«Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի հաղթողները պարգևատրվել են. ՀԵՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Հայոց եկեղեցու պատմություն, հայոց լեզու և գրականություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և դասվարություն. այս առարկաների՝ հանրապետական մրցույթում հաղթած ուսուցիչներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում պարգևներ հանձնեց Ամենայն հայոց հայրապետը:



25.09.2014

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՐՇԱՎ

Դպրոցի տարբեր դասարաններից հավաքված աշակերտների մի խումբ, 2014 թվականի սեպտեմբերի 24-ին, պատմության ուսուցչուհիների հետ այցելեցին Շիրակի մարզի, Մայիսյան գյուղի տարածքում, պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական արժեք ներկայացնող պեղավայր:
Շիրակի «Երկրագիտական թանգարան ինստիտունի» տնօրեն՝ Համազասպ Խաչատրյանը աշակերտներին մանրամասն ծանոթացրեց պեղավայրին ու հնագիտական հուշարձանների դերին եւ նշանակությանը:

20.09.2014

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

2014 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Անկախության 23 ամյակի կապակցությամբ «Գյումրու Nօ3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի X-րդ դասարանցիները դպրոցի զինղեկի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի և դասղեկների ուղեկցությամբ այցելեցին Շիրակի մարզի Արցախյան ազատամարտի մասնակիցներին նվիրված թանգարան: Աշակերտներին ներկայացվեց, որ ՀՀ անկախությունը ձեռք է բերվել Հայաստանի համար դժվարին պայմաններում՝ պատերազմական իրավիճակում, մարդկային զոհերի գնով, ծանոթացան Ազգային հերոսներին, Արցախյան պատերազմի հերոսներին, ներկայացվեց «Հարսանիք լեռներում» օպերացիան:

27.04.2014

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ


26. ապրիլ 2014 թվականին ՀՀ ԿԳՆ «No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ- ում կայացավ «Աշակերտական գիտաժողովը» նվիրված էր ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 99-րդ ամյակին:
Պատմություն առարկայի մեթոդմիավորումն ու աշակերտները հակիրճ ներկայացրեցին այն ամենը ինչ տեղի էր ունեցել առաջին աշխարհամարտի տարիներին ու դրանից առաջ եւ հետո ստեղծված իրադրույուններին: 
Տնօրենի խոսքով սա խիստ ուսուցողական, կրթական ու ավելի մեծ լսարան ունենալու միջոցառում էր: «Վստահ եմ, աշակերտները իրենց տանջանքի արդյունքում առաջացած քրտինքով էին շաղախել նյութերը, հոգի ու արյուն էին տվել դրանց, միս ու ոսկոր էին թրծել, դարձրել ավելի շոշափելի ու զգայուն» իր

27.05.2013

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Մշակութային եղեռն

Հայության ֆիզիկական բնաջնջման ու մեր պատմական հայրենիքին տիրանալու տենչով՝ թուրքերն իրագործեցին Հայոց Մեծ Եղեռնը: Սակայն ցեղասպանությունը 1915 թվականով չավարտվեց ... 
21-րդ դարում,քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ,մշակութային ցեղասպանությունը շարունակվում է:

ԷՋԵՐ

Blogger Widgets