Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

04.10.2014

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ՈՒՍՈՒՑԻ՛Չ...

Մեկ շաբաթ առաջ, դպրոցի փոխտնօրեն՝ Կարեն Դարբինյանն ու գերմաներենի ուսուցչուհի՝ Լուսինե Իկիլիկյանը մտածեցին ու դպրոցի տնօրենի կողմից հավանության արժանանալով իրագործեցին մի ծրագիր միջոցառում, որը պիտի անցկացվեր հոկտեմբերի 4-ին դպրոցի մեծ սրահում:
Ընկեր Իկիլիկյանը պատրաստել էր գունավոր թղթիկներից քարտեր եւ պատահականության սկզբունքով մնացած ուսուցիչները իրենց ձեռքով արկղիկի մեջից հանում էին ինչ որ գույն, գտնում էին իրենց ընկեր նույնանման մյուս գույներին եւ ինչ-որ միջոցառմանը վերաբերվող մի համար պատրաստում:
Խմբերից մեկն արտասանում էր, մյուսը` երգում, հաջորդը` ինտելեկտուալ խաղ անցկացնում, մյուսը ցուցադրում էր դպրոցի պատմությունը` ֆիլմի տեսքով: Միջոցառման ամբողջ ընթացքում բոլորի սեղաններին պարտադիր պիտի լիներ թեյ:
Դասական երաժշտության ուղեկցությամբ միջոցառումն ընկավ իր բնականոն հունի մեջ: 
Բոլորի դեմքին ժպիտն էր փայլում:
Հիշողության ակնթարթները պարուրեցին միայն այն պահին, երբ «ԿԱՊՈՒՅՏ» խումբը սկսեց իր կողմից պատրաստված ֆիլմի ցուցադրումը:
Միջոցառման վերջում, ուսուցիչների համար, դպրոցի տնօրենն անակնկալ էր պատրաստել: Յուրաքանչյուրին թատրոնի մեկական տոմս: Ուրախ, անհոգ ու պայծառ ժպիտով ուսուցիչները իրարից բաժանվելով` հեռացան դպրոցից, իրենց հետ տանելով եւս մեկ տարի...


ՖԻԼՄԸ ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ՝ 

ՆԿԱՐՆԵՐԸ ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ՝

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets