Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

13.03.2015

ՀԻՇՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

1915թ ապրիլից մինչև հոկտեմբեր Փոքր Ասիայի բոլոր ճանապարհները լցված էին տարագրյալների այդ ահավոր ամբոխներով: Նրանց կարելի էր տեսնել ցանկացած հովտում, գրեթե բոլոր լեռներում` անվերջ քայլելիս, հայտնի չէ, թե ուր, իմանալով միայն, որ ցանկացած ճանապարհ տանում էր դեպի մահ: «Աղոթեք մեզ համար» -ասում էին նրանք` հեռանալով իրենց օջախներից: «Այս աշխարհում մենք այլևս չենք տեսնի իրար, բայց երբևէ կհանդիպենք: Աղոքեք մեզ համար»:
Հենրի Մորգենթաու 1913-1916թթ ԱՄՆ–ի դեսպան Օսմանյան կայսրությունում:

Բարև Ձեզ մեծարգո տնօրեն, հարգելի գործընկերներ, հյուրեր, սիրելի աշակերտություն: Այսօր ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց»-ում սկսում ենք ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող ուսումնական հաստատության գործադիր տնօրենի և պատմության մեթոդական
միավորման հանձնաժողովի որոշումների Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Այն իր մեջ ներառում է 2015թ-ի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վավերացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Համահայկական հռչակագրի» նախապատմության ներկայացումը: Այն սկսվել էր դեռևս ՀՀ Նախագահի հրամանագիրը 2011թ-ի ապրիլի 23-ի ՆՀ-67-Ա «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» որոշմամբ, որին պետք է հաջորդեին խորհրդատվական խմբի և տարածաշրջանային, համայնքային հանձնախմբերի ստեղծումները, ապա 2014թ-ին Բրյուսելում ապրիլի 5-6-ը Եվրոպայում գործող տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարների և ներկայացուցիչների տեղի ունեցած հանդիպումները:

Գլխավոր նպատակը
Կոչ ենք անում հայորդիների մատաղ և գալիք սերունդներին, հայրենասեր, գիտակից, ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը:
Այս ամենը ուսումնական հաստատության 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները կներկայացնեն Ձեզ: Նրանք օգտվել են տեղեկատվական տեխնոլոգիաներից `պատրաստելով սլայդեր:





































































Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets