Ս/թ. դեկտեմբերի 22-ին Գյումրու N3 ավագ դպրոց ՊՈԱԿ-ում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ամանորյա ինտելեկտուալ խաղ: Խաղին մասնակցում Էին X հում. 1 դասարանի «Ճապոնիա», X հում. 2 դասարանի «Էկվադոր», X բնագ. 1 դասարանի «Շոտլանդիա», X բնագ. 2 դասարանի «Իտալիա» թիմերը: Թիմերը նախապատրաստվել էին և խաղից առաջ ներկայացրեցին իրենց անուններին համապատասխանող երկրների ամանորը նշելու սովորույթները և ավանդույթները, որի համար X հում. 1 դասարանի «Ճապոնիա» թիմը արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Այնուհետև անցկացվեց խաղը և թիմերը զբաղեցրեցին հետևյալ մրցանակային տեղերը՝ I կարգի մրցանակը կիսեցին X բնագ. 1 դասարանի «Շոտլանդիա» և X բնագ. 2 դասարանի «Իտալիա» թիմերը, քանզի հավաքել էին հավասար միավորներ, II կարգի մրցանակի արժանացավ X հում. 1 դասարանի «Ճապոնիա» թիմը, III կարգի մրցանակի արժանացավ X հում. 2 դասարանի «Էկվադոր» թիմը: Խաղն անցավ լարված, հետաքրքիր բավականություն պատճառելով թե մասնակից թիմերին, թե հանդիսատեսին:- 1. VII ԴԱՍԱՐԱՆ
- 2. VIII ԴԱՍԱՐԱՆ
- 3. IX ԴԱՍԱՐԱՆ
- 4. X հում. ԴԱՍԱՐԱՆ
- 5. X տնտ.ԴԱՍԱՐԱՆ
- 6. X Կ/Ք ԴԱՍԱՐԱՆ
- 7. XI հում. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 8. XI հում. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 9. XI բնագ. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 10. XI բնագ. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 11. XII Կ/Ք ԴԱՍԱՐԱՆ
- 12. XII հում. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 13. XII հում. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 14. XII տնտ. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 15. XII տնտ. 2 ԴԱՍԱՐԱՆ
14.03.2013
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий