Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

21.05.2013

«Մի շաբաթը շատ կարճ էր»

16.05.13 -ին Vorarlberg Online կայքում հրապարակվել է «Մի շաբաթը շատ կարճ էր» հոդվածը, որը նկարագրում և մեկնաբանվում է մեր և ընդհանրապես միջազգային համագործակցությունների նպատակն ու ստեղծված հնարավորությունները: Միջազգային հանդիպումները բերքատու ծաղկման հող են սովորելու և անձի ձևավորման համար: Այն օգնում է աշխարհին ուրիշ աչքերով նայել, երբ փոխանակվում են աշխարհայացքներն ու առօրյա պատմությունները, այսպես է ձևակերպված Դորնբիրն քաղաքի Բունես -
Գիմնազիայի և Գըումրու թիվ 3 ավագ դպրոցի միջազգային դպրոցական համագործակցության հայեցակարգը: Հոդվածի մեջ նկարագրված է մեր դպրոցի 5 աշակերտների և գերմաներենի ուսուցչուհու Դորնբիրն կատարած այցի ծրագիրը, հայկական ընտանիքի Կազբարյանների հրավերքը, Շուբերտարիադե համերգի այցելությունը և այլ հրաշալի միջոցառումներ և այցեր: 2014 թվականի գարնանը պատրաստվում ենք մեծ ուրախությամբ ընդունել մեր ավստրիացի ընկերներին Գյումրիում:
Մայիսի 27-ին տեղի կունենա Մեր դպրոցի և Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Ուլան Բատորի մի քանի գիմնազիաների միջև online շախմատային խաղ ischach կայքում: 15.05-ին տեղի ունեցավ փորձնական Test-ը XI դասարանի աշակերտ Տիգրան Պետրոսյանը 2 անգամ խաղաց ischach կայքի փորձագետի հետ և 2 անգամն էլ հաղթեց և խաղաց միայն X դասարանի աշակերտ Անտոն Զիլբերշթեյնը: Անհամբեր սպասում ենք մայիսի 27-ի խաղին, որի ընթացքում աշակերտները հնարավորություն կունենան իրար հետ շփվել skaype –ով:
Մեր և Ավստրիայի Դորնբիրն քաղաքի դպրոցական համագործակցության համար նախատեսել են ստեղծել Logo . 14.05 մեր դպրոցի մի խումբ աշակերտներ անցկացրեցին Workshop որի ժամանակ էլ թղթերի վրա պատկերեցին Logo–ի իրենց տարբերակները: Երբ մեր Ավստրիայի ընկերներն էլ իրենց տարբերակները ներկայացնեն կքվեարկենք թե որ տարբերակն է ամենաշատը դուր եկել և որն է ավելի խորհրդանշական : 

ՏԵՍ

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets