ՀՀ ԿԳՆ «Գյումրու NO 3 ավագ դպրոցում» տեղի ունեցավ աշխարհագրության բաց դաս «Երկրի օրը, մեր տան օրը» խորագրով:
Դաս միջոցառման նպատակն էր մասնակից լինել համամոլորակային բնապահպանական միջոցառմանը, ինչպես նաև սովորողների շրջանակում քննարկել «Երկրի օրվա» կարևորությունն ու նշանակությունը: Բնագիտամաթեմատիկական 10-րդ դասարանների աշակերտները ներկայացրեցին տոնի պատմությունը, տարածման աշխարհագրությունը:
Առանձնակի ուշադրություն դարձվեց ՀՀ և Գյումրու մասնակցությանը Երկրի տոնին:
Комментариев нет:
Отправить комментарий