Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

23.04.2013

ԱԿՐՈԲԱՏ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ


ՀՀ ԿԳՆ «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի VI դասարանի աշակերտուհի` Գոհար Կարենի Կարապետյանը, ծնված 30.01.2001թ-ին, հինգ տարեկանից հաճախել է «Գյումրու մարմնամարզիկ»ՓԲԸ մարզադպրոցը: 2006թ-ին առաջին անգամ մասնակցել է մրցաշարի և իր կարգում գրավել առաջին տեղը: Հաջորդ տարի, մասնակցել է մարզադպրոցի մրցաշարին, պատանեկան երկրորդ կարգում դարձյալ գրավել առաջին տեղը: 2008-2010թթ մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի Գյումրիում և Երևանում գրավել` պատվավոր I, II, III տեղերը: 2011թ-ին Երևանում կայացած մրցաշարին, որտեղ Գոհարիկը հանդես եկավ աղջիկների զույգով, իր կարգայինների շարքում գրավեց I տեղը: 2012թ-ին Գյումրիում կայացած հանրապետական մրցումներին դարձել է ՀՀ չեմպիոն: Դրանից հետո հանդես է եկել խառը (տղա և աղջիկ) զույգ ձևով, սպորտի վարպետի ծրագրով և
նոյեմբերին Երևանում  դարձել ՀՀ չեմպիոն: 2013թ-ի ապրիլ ամսին մեկնել է ակրոբատիկայի միջազգային կարգի մրցումների Բելոռուսիայի Վիտեպսկ քաղաքում: Այստեղ, Գոհարիկը 12-16 տարեկան տարիքայինների մեջ, սպորտի վարպետի ծրագրով, իր զույգի` Արմեն Սիմոնյանի հետ (մարզիչ` Արմինե Հովսեփյան) գրավել է պատվավոր II տեղը` ստանալով արծաթե մեդալ: Բացի մրցաշարերից, Գոհարիկը ցուցադրական ելույթներով հանդես է եկել մեր քաղաքում կայացած բազմաթիվ մշակութային միջոցառումներին, սպորտային ակրոբատիկայի մարզադպրոցի սաների հետ համատեղ:

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets