Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

15.03.2013

«Անաղարտ պահենք մայրենին» :

Փետրվարի 21-ը Մայրենիի օրն է, որին էր նվիրված Գյումրու N3 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությունը, դպրոցի դասարանական խորհուրդների միջոցով պատրաստել պատի պաստառներ, հորդորել խոսելու միայն գրական հայերենով և գրքեր նվիրել միմյանց: Այդ օրը կազմակերպվեց նաև ֆիլմաշարի դիտում, ուր պատմվում էր Հայաստանի և հայ ժողովրդի ծագման, նրա պատմության, լեզվի, մշակույթի, համաշխարհային քաղաքակրթության վրա թողած հետքի և ազդեցության մասին: Ֆիլմաշարում զետեղված էին պատմական փաստեր, գիտական ենթադրություններ և մեկնաբանություններ, ուր իրենց մասնակցությունն էին բերել մի շարք հեղինակավոր պատմաբաններ, գիտնականներ, հայագետներ, մշակութաբաններ, և այլ մտավորականներ: Սիրելի կրթօջախում ևս մեկ օր աշակերտները հարստացան իրենց երկրի մասին գիտելիքներով:

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets