Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

27.12.2014

ՕԳՆԵ՛ՆՔ ՀԱՍԱԿԱԿԻՑ ԿԱՐԻՔԱՎՈՐԻՆ մաս 6

2014 թվականի դեկտեմբերի 27-ի առավոտը սովորականի նման բացվեց աշխարհի վրա: Սակայն շատերի համար անակնկալներով լեցուն: Այն ինչ նախաձեռնել էինք նախորդ օրերի ընթացքում, այս առավոտ իրականություն դարձրեցինք: Աշակերտները արդեն ճշտված հասցեներով իրենց դասղեկների հետ միասին այցելում էին նրանց՝ ովքեր չնայած, որ չէին սպասում, բայց շատ ունեին այդ այցելության կարիքը: Տուն առ տուն մտնում եւ ուրախացնում էին տանն ապրող մեծին ու փոքրին:
- Այսօր՝ մեր կողքին ապրող մեր հասակակիցն ու տարեցը ուշադրության կարիքն ունեն անպայման: Ամեն ինչ արեցինք, որ մի փոքր ուրախացնենք ու հուսադրենք, ցույց տվեցինք մեր վերաբերմունքով, որ նրանք էլ են հանդիսանում մեր հասարակության մի մասնիկն ու երբեք թող չերկնչեն, թե իրենք բոլորովին լքված ու անտեսված են. - ասաց աշակերտներից մեկը: 
- Այսօր ես տեսա մի բան, որ միայն լսում էի իմ շրջապատից: Մարդիկ ապրում են անմարդկային իրականության մեջ: Աստված իմ, ինչ սարսափելի էր... լա՜վ, մինչեւ ե՞րբ, այս ի՞նչ է կատարվում, ու սա 21-րդ դա՞րն է... Չէ՜... չի կարելի այսքան անտեսել, այսքան անարգել, նրանք էլ են մեր հասարակության անդամ ու իրենք էլ իրավունք ունեն ապրելու, մարդավարի՛ ապրելու, գոնե մինիմալ պայմանների մեջ:
- Ես ամեն ինչ կտայի, որ այս երկու օրերի տեսածս չտեսնեի...
- Երանի՜, մեր երկրում չլինեին նման բնակիչներ, երանի ոչ ոք կարիքը չունենար այն ամենի, ինչ այսօր ես ու իմ դպրոցահասակ ընկերներն արեցինք:
- Գիտե՞ք ինչն է զարմանալու. զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են... եկա, տեսա, տխրեցի... եթե մի հնար ունենայի ապա առաջին բանը որ կանեի, ապա մարդու այս տեսակին այդ սարսափից կհանեի: 
Զրույցի ժամանակ այսպես խոսեցին ու կիսվեցին այս բարեսիրտ ու բարեգործ աշակերտները, որոնք իրենց եւ համայնքի ուժերով կարողացան հավաքել, դասավորել պատրաստել 200 պարկ՝ սնունդ, հագուստ, խաղալիք, գրենական պիտույքներ, ու լուռ այցելել այն բնակարանները, որտեղ հաստատ իրենց ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ...

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ ՈՒ ԱՄԵՆՔԻՆ...
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ...
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ, ՈՐ ՄԵԶ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ՈՒՐԱԽ ՍՐՏՈՎ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ...
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ ՄԵՐ ԳՈՐԾԻՆ ՀԵՏԵՎՈՂՆԵՐԻՆ, ՈՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ ԿԱՆԳՆԵՑԻՆ, ՈԳԵՎՈՐԵՑԻՆ ՈՒ ԹԵՎ ՏՎԵՑԻՆ...
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ «ԱՍՊԱՐԵԶ» օրաթերթի ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, ՄԵՐ ԱՐԱԾ ԳՈՐԾԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ...

ԵԿԵՔ ՄԻԱՍԻՆ ԿԱՌՈՒՑԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԱՊՐԵԼ ԱՅՆՏԵՂ, ԽԱՂԱՂ, ՀԱՆԳԻՍՏ, ԱՆՀՈԳ ՈՒ ԵՐՋԱՆԻԿ...
































































 































































































 













































Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets