Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

18.11.2013

ԱՍՄՈՒՆՔԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ 7-րդ ՄՐՑՈՒՅԹ - ՓԱՌԱՏՈՆ

2013 թվականի հոկտեմբերի 17-ին «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ փառատոնի դպրոցական փուլը, որն այս անգամ նվիրված էր Արցախյան ազատամարտի 25-ամյակին և կրում էր «Լեզու և հայրենիք» խորագիրը:
Մասնակից աշակերտները ներկայացրեցին երկուական ստեղծագործություն: Դպրոցի տնօրինությունը բոլոր մասնակիցներին մասնակցության համար հանձնեց շնորհակալագրեր, Հովսեփյան Նաիրան արժանացավ առաջին կարգի մրցանակի, Խդրյան Սոնան արժանացավ երկրորդ կարգի մրցանակի, իսկ Գալոյան Ջուլիետային, Հովասափյան Հասմիկին, Համբիկյան Ռուզաննային, Աբրահամյան Արաքսյային, Սահակյան Սեդային, Հարությունյան Գրետային,
Գևորգյան Դիաննային, Առաքելյան Հռիփսիմեին, Գինոսյան Գոհարին տրվեցին գովեստագրեր:
Նոյեմբերի 5-ին XI դասարանի աշակերտուհի՝ Նաիրա Հովսեփյանը և X դասարանի աշակերտուհի՝ Սոնիկ Խդրյանը մասնակցեցին ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ փառատոնի տարածքային փուլին: Նաիրա Հովսեփյանը հաղթահարելով տարածքային փուլը նոյեմբերի 18-ին մասնակցեց նաեւ նույն մրցույթի մարզային փուլին:





Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets