Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

24.04.2014

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ 99-րդ ՏԱՐԵԼԻՑԸ. «ՀԵՐՀԵՐԻ ՁՈՐ»


Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide) Օսմանյան կայսրության կառավարող ուժերի՝ սուլթան Աբդուլ-Համիդ 2-րդի և երիտթուրքական «Իթթիհադ վե թերաքքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923թթ.-ներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 600 հայազգի մտավորական։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի
հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է:

«Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Հեր-հեր /Ջարդի/ ձոր՝ ի հիշատակ 1915 թվականի եղեռնի զոհերի նահատակության: Աշակերտական խորհրդի նախաձեռնությանը միացան նաև դպրոցի այլ աշակերտներ, որոնք դպրոցի տնօրեն՝ Գ. Ալեքսանյանի, ՄԿԱՏՏ՝ Կ. Դարբինյանի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Մ. Մսրյանի, զինղեկ՝ Կ. Ղազարյանի, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ Ն. Սարգսյանի և Մ. Մանուկյանի մասնակցությամբ եւ Ա. Նախշքարյանի ուղեկցությամբ սույն թվականի ապրիլի 24-ին այցելեցին Հեր-հերի ձոր, ծաղիկներ դնելով եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
Հայ ազգը իր բազմադարյան պատմության մեջ ունի մի էջ, որի մասին յուրաքանչյուր հայ խոսում է թախիծով, հուզմունքով և սգով: Դա 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունն է, որն իրականացրեց օսմանյան կայսրությունը: Յուրաքանչյուր հայ, ամեն տարի այցելելով եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիր, փաստում է, որ դատապարտում է մարդկության դեմ գործած այդ հանցագործությունը ՝ ցեղասպանությունը:

ԴԻՏԵԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԸ 







































































































Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets