Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

03.10.2014

ԳԵՐՄԱՆԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ

2014 թվականի հոկտեմբերի 3-ին, Գյումրի այցելած եւ No 3 ավագ դպրոցի աշակերտներին հյուրընկալած, Գերմանիայի Բոնն քաղաքի «Կարդինալ - Ֆրինգսի» անվան գիմնազիայի սաները, իրենց ակտիվ ծնողներ՝ Բրունհիլդը եւ Վոլֆգանգ Հյորմանների, ուսուցիչներ՝ Մարկուս Իսաիվի, Դանիելա Լեիթների եւ ղեկավար՝ Վերներ Բլումեի, No 3 ավագ դպրոցի գերմաներենի ուսուցչուհի՝ Լուսինե Իկիլիկյանի, աշակերտների, Արա Նախշքարյանի եւ դպրոցի տնօրեն Գոհար Ալեքսանյանի հետ միասին պայմանավորված ճիշտ ժամին հանդիպեցին Գյումրու քաղաքապետ Սամվել
Բալասանյանին:
Ջերմ մթնոլորտը ստիպեց թե՛ հյուրերին, թե՛ քաղաքապետին ավելի անկեղծ ու անկաշկանդ գտնվել: Հանդիպման վերջում Գյումրու քաղաքապետը հյուրերին նվիրեց քաղաքի պատմությունն արձանագրող եռալեզու «ԳՅՈՒՄՐԻ» գիրքը, եւ իր ու քաղաքի բնակիչների անունից իր շնորհակալությունն հայտնեց Բոննի վերը նշված գիմնազիային, Կարիտաս Հ/Կ-ի Հայաստանյան գրասենյակին, համագործակցության համար, Գյումրու մի քանի գերմանախոս դպրոցներին օգնելու, աջակցելու, դասասենյակներ կահավորելու, աշակերտական փոխանակումներ կատարելու եւ հայ աշակերտների ինտելեկտուալ կարողությունները ավելի բարձր զարգացնելու համար: Որպես երախտիք, քաղաքապետն իր կողմից «ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ» հանձնեց գրասենյակի Հայաստանի ծրագրերի բաժնի ղեկավար՝ Վերներ Բլումեին:
















ՏԵՍ ՆԱԵՎ՝ 

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets