Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

04.12.2013

Իրականացվել է «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ»-ը

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության Շիրակի մարզային ներկայացուցչությունն իրականացրել է «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ»-ը: Այն կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունն ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագրի շրջանակներում: Գյումրու Ռիժկովի ճեմափողոցի տոնավաճառին մասնակցել են մարզի թվով 10 ավագ դպրոցի լավագույն աշակերտական ընկերությունների ներկայացուցիչները: Վաճառքի էին հանվել աշակերտների ձեռքով պատրաստված տարբեր իրեր: Տոնավաճառից ստացված հասույթը ծախսվելու է տարբեր բարեգործական ձեռնարկների իրականացման նպատակով: Դիտեք տեսանյութը:

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets