Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

14.03.2013

Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ...

 Ս/թ. դեկտեմբերի 22-ին Գյումրու N3 ավագ դպրոց ՊՈԱԿ-ում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ամանորյա ինտելեկտուալ խաղ: Խաղին մասնակցում Էին X հում. 1 դասարանի «Ճապոնիա», X հում. 2 դասարանի «Էկվադոր», X բնագ. 1 դասարանի «Շոտլանդիա», X բնագ. 2 դասարանի «Իտալիա» թիմերը: Թիմերը նախապատրաստվել էին և խաղից առաջ ներկայացրեցին իրենց անուններին համապատասխանող երկրների ամանորը նշելու սովորույթները և ավանդույթները, որի համար X հում. 1 դասարանի «Ճապոնիա» թիմը արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Այնուհետև անցկացվեց խաղը և թիմերը զբաղեցրեցին հետևյալ մրցանակային տեղերը՝ I կարգի մրցանակը կիսեցին X բնագ. 1 դասարանի «Շոտլանդիա» և X բնագ. 2 դասարանի «Իտալիա» թիմերը, քանզի հավաքել էին հավասար միավորներ, II կարգի մրցանակի արժանացավ X հում. 1 դասարանի «Ճապոնիա» թիմը, III կարգի մրցանակի արժանացավ X հում. 2 դասարանի «Էկվադոր» թիմը: Խաղն անցավ լարված, հետաքրքիր բավականություն պատճառելով թե մասնակից թիմերին, թե հանդիսատեսին:








Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets