Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

06.12.2013

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

  2013 թվականի նոյեմբերի 20-ից «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացրեց «Ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում» ծրագիրը, որի շրջանակներում հայտարարել էր «Ծխելու դեմ լավագույն հակագովազդ» խորագրով պաստառների մրցույթ: «Ծխելու դեմ լավագույն հակագովազդ» պաստառների մրցույթի նպատակն էր նպաստել դպրոցականների շրջանում վաղ տարիքից ծխախոտի օգտագործման կանխարգելմանը, առողջության վրա ծխելու վնասակար ազդեցության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
      Նոյեմբերի 25-ին դպրոցում, որպես «դպրոց կենտրոն» Գյումրու No 45 ավագ դպրոցի հետ համատեղ անցկացվեց «Ծխելու դեմ լավագույն հակագովազդ» խորագրով պաստառների մրցույթ: Մեր դպրոցից մրցույթին մասնակցեցին VIII-X-րդ դասարանների աշակերտներ եւ դասղեկներ: Յուրաքանչյուր դասարան ներկայացրեց A3 ֆորմատի պաստառներ՝ ուղղված ծխելու դեմ հակագովազդին: No 45 ավագ դպրոցն էլ ներկայացրեց իրենց աշակերտների պատրաստած պաստառները:
   Հաջորդ օրն արդեն ներդպրոցական մրցույթում լավագույնը ճանաչված պաստառները ներկայացվեցին «Կրթություն առանց սահմանների» կազմակերպությանը: Վերջինս էլ Հայաստանի մրցույթին մասնակցած բոլոր դպրոցների լավագույն աշխատանքները իրենց կայքում տեղադրելով ներկայացրեց հանրության դատին: 
Լավագույն աշխատանքներին գնահատելու համար քվեարկությանը մասնակցեցին բոլոր այն շահագրգիռ այցելուները ում դուր էր եկել մարզերից ներկայացված ընդհանուր թվով 350 աշխատանքները:
   Նշեմ, որ քվեարկությանը մասնակցել էին 243.339 այցելու, որից, մեր դպրոցի օգտին քվեարկել էր 270-ը: Արդյունքում ունեցանք առաջին տեղը մարզի կտրվածքով, քանի որ մրցույթի կազմակերպիչներն էլ այնպես էին կառուցել մրցույթը, որ Հայաստանի բոլոր 10 մարզերում և Երևան քաղաքում լինեին հաղթողներ: 
Առաջին, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած դպրոցները դեկտեմբերի 6-ին մասնակցեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի դահլիճում անցկացված մրցանակաբաշխությանը:
Շիրակի մարզը ներկայացել էր հետևյալ կազմով՝
Մրցանակաբաշխության արարողությունից սիրողական նկարահանում կատարեցինք հենց դահլիճում, որտեղ մեր դպրոցի աշակերտուհի Լիզա Միքայելյանը ներկայացրեց իրենց դասարանի ուժերով պատրաստած և մրցույթին ներկայացրած այն նկարը, որը առաջին համացանցային քվեարկության արդյունքում զբաղեցրել էր առաջին տեղը, հավաքելով 270 ձայն:

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets