ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Չսովորեցինք, որ մեր սիրտն է մեր կյանքը: Իսկ ավելի մարդավարի ասած մեր սրտի վրա ստացած վերքերով պիտի սովորենք ամենակարևոր բաները: Իսկ վերքերից սպիներ են մնում… Բայց սպիներով է սիրտը սիրտ, այդ սպիներով է, որ սովորական մկանների մի կույտից սիրտը դառնում է մեր ապրած ճակատագրի վկան և մեր ամենավերջին զրուցակիցը: Մեզ չսովորեցրին, որ մարդիկ մեռնում են այն ժամանակ, երբ հոգնում են: Իսկ մեկը կարող է հոգնել տասնութ տարեկանում, իսկ մյուսը յոթանասուն տարեկանում: Մենք մինչ օրս էլ չգիտենք թե ինչու են շուտ մեռնում ծաղիկները (իսկ երբեւէ նույնիսկ մտածել ենք այդ մասին): Մենք չենք հասկանում որ աշխարհում ոչինչ չենք գտնի երկրորդ անգամ (ուզում եմ գոռալ «Մի կորցրեք մարդիկ»): Շատ ու շատ բան չենք սովորել, եւ մեր բազում օդից կախված հարցերի պատասխանները փնտրում ենք գրքերում, իսկ գրքերը…. այո գրքերը, նրանց համար միեւնույնն է թե ում ձեռքերը կդիպչեն նրանց, ում աչքերը կհպվեն նրանց տողերին, նրանք մի տեսակ նման են բամբասասեր մարդկանց, նրանք իրենց գաղտնիքներն ասում են ամենքին: Կարդալով մենք կհասկանանք թե ինչքան ավելորդ է խոսում մարդկությունը, անտեղի, անպետք, ոչ Ճիշտ պահին: մարդիկ ցանկանում են միշտ խոսել, խոսել, խոսել, որպեսզի չլսեն լռությունը, որը բազում դասեր է տալիս: Ահա թե ինչու մենք մինչեւ մահ չենք սովորում շատ բաներ, որոնք պետք է սովորենք ինքնուրույն, մենք մեր ուժերով: Հաճախ ենք տխրում անմտությունների պատճառով, չհասկանալով որ տխրություն գոյություն չունի և առհասարակ ամեն վատ բան մարդն ինքն է ստեղծում իր համար: Մարդկությունը կորցրել է իր բոլոր զգացմունքները, սկսում է ապրել թվերով, հաշիվներով, շրջանակներով… Մարդկություն կանգ առ, նայիր ինքդ քո մեջ, մտիր սրտիդ խորքը և սկսիր ապրել, ուշ չէ… հիշիր աշխարհում ոչ ոք (բացի քեզնից) մեղավոր չէ քո կյանքի համար: Ապրեք բարի, սպիտակ և արևոտ:
Like
ОтветитьУдалить