Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

19.05.2013

ՄԻ ՓՈՔՐԻԿ ԱՇԽԱՐՀ ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց: Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք: Հետո մեզ անգիր անել տվեցին բազմապատկման աղյուսակը… երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք մեր հույսերից, մեր տարիներից… սովորեցինք հին և նոր ժամանակների պատմություններ, որ ինչ… եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքին տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել արժանապատվությամբ: Թողեցին, որ այդ ամենը սովորենք մենք մեզ…ինքնակրթությամբ: Չսովորեցրին, որ աշխարհում ոչ ոք մեղավոր չէ մեկ ուրիշի կյանքի համար: Մենք չսովորեցինք, որ տարիների նվագած ժապավենը ետ տալ չի կարելի, նվագածը նվագած է, ապրածն ապրած է, իսկ չապրածը այդպես էլ չապրած կմնա…
Չսովորեցինք, որ մեր սիրտն է մեր կյանքը: Իսկ ավելի մարդավարի ասած մեր սրտի վրա ստացած վերքերով պիտի սովորենք ամենակարևոր բաները: Իսկ վերքերից սպիներ են մնում… Բայց սպիներով է սիրտը սիրտ, այդ սպիներով է, որ սովորական մկանների մի կույտից սիրտը դառնում է մեր ապրած ճակատագրի վկան և մեր ամենավերջին զրուցակիցը: Մեզ չսովորեցրին, որ մարդիկ մեռնում են այն ժամանակ, երբ հոգնում են: Իսկ մեկը կարող է հոգնել տասնութ տարեկանում, իսկ մյուսը յոթանասուն տարեկանում: Մենք մինչ օրս էլ չգիտենք թե ինչու են շուտ մեռնում ծաղիկները (իսկ երբեւէ նույնիսկ մտածել ենք այդ մասին): Մենք չենք հասկանում որ աշխարհում ոչինչ չենք գտնի երկրորդ անգամ (ուզում եմ գոռալ «Մի կորցրեք մարդիկ»): Շատ ու շատ բան չենք սովորել, եւ մեր բազում օդից կախված հարցերի պատասխանները փնտրում ենք գրքերում, իսկ գրքերը…. այո գրքերը, նրանց համար միեւնույնն է թե ում ձեռքերը կդիպչեն նրանց, ում աչքերը կհպվեն նրանց տողերին, նրանք մի տեսակ նման են բամբասասեր մարդկանց, նրանք իրենց գաղտնիքներն ասում են ամենքին: Կարդալով մենք կհասկանանք թե ինչքան ավելորդ է խոսում մարդկությունը, անտեղի, անպետք, ոչ Ճիշտ պահին: մարդիկ ցանկանում են միշտ խոսել, խոսել, խոսել, որպեսզի չլսեն լռությունը, որը բազում դասեր է տալիս: Ահա թե ինչու մենք մինչեւ մահ չենք սովորում շատ բաներ, որոնք պետք է սովորենք ինքնուրույն, մենք մեր ուժերով: Հաճախ ենք տխրում անմտությունների պատճառով, չհասկանալով որ տխրություն գոյություն չունի և առհասարակ ամեն վատ բան մարդն ինքն է ստեղծում իր համար: Մարդկությունը կորցրել է իր բոլոր զգացմունքները, սկսում է ապրել թվերով, հաշիվներով, շրջանակներով… Մարդկություն կանգ առ, նայիր ինքդ քո մեջ, մտիր սրտիդ խորքը և սկսիր ապրել, ուշ չէ… հիշիր աշխարհում ոչ ոք (բացի քեզնից) մեղավոր չէ քո կյանքի համար: Ապրեք բարի, սպիտակ և արևոտ:

1 комментарий:

ԷՋԵՐ

Blogger Widgets