ՀՀ ԿԳՆ «Գյումրու թին 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը այսօր մարդաշատ էր: Մի քանի օր առաջ մանկավարժական խորհրդի նիստում քննարկված ու ընդունված որոշման հետքերով, այսօր տեղի ունեցավ դպրոցի հանրույթի կողմից կազմակերպված «ՄՆԱՆՔ ՄԵԾԵՐԻ ԿՈՂՔԻՆ» խորագիրը կրող միջոցառումը, որը նպակատ էր հետապնդել հավաքելու քաղաքի բոլոր կողմերից 50 միայնակ ու կարիքավոր ծերեին եւ ուրախության սուփրան բացել նրանց առաջ: Միջոցառմանը մասնակցում էին երգչուհի Հեղինե Ղարիբյանն ու «ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ» ազգային պարի խումբը, մենակատար Նարեկ ԿՈՍՄՈՍն ու դպրոցի նորաստեղծ խումբը:
Սեղանների շուրջ Հայաստան ժամանած գերմանացի աշակերտների, ծերերի, ուսուցչական հանրույթի հետ միասին ազգային հարիսան վայելեցին նաեւ դպրոցի աշակերտակազմը:
Комментариев нет:
Отправить комментарий