Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

18.02.2017

ՄԵՆՔ՝ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ

ՀՀ ԿԳՆ <<Գյումրու №3 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի X-XII դասարանների աշակերտները դպրոցի տնօրեն Կ. Դարբինյանի, ՄԿԱ-գծով տեղակալ  Գ. Մարտիրոսյանի, զինղեկ, փոխգնդապետ Կ. Ղազարյանի, ոստիկանության Գյումրի քաղաքի <<Կումայրի>> բաժնի ԱԳ բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Դ. Աբրահամյանի, դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Հ. Սահրադյանի հետ այցելեցին Ն-զորամաս հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ: Մինչ այդ դպրոցում աշակերտական խորհրդի № 6 և ծնողական խորհրդի № 6 որոշումների համաձայն հավաքվել էր սնունդ՝ նպարեղեն, քաղցրավենիք, հագուստեղեն, որը տրամադրվեց Ն-զորամասի զինվորներին: Աշակերտները ծանոթացան զինվորական առօրյային: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ շարունակական են լինելու նմանատիպ հանդիպումները:
































1 комментарий:

  1. Շատ ողջունելի քայլ դպրոցի անձնակազմի, և աշակերտների կողմից !

    ОтветитьУдалить

ԷՋԵՐ

Blogger Widgets