Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

31.03.2015

ԲԱՑ ԴԱՍ. Ջուր, լուծույթներ

Լուծույթներ մարդն ամենուրեք առնչվում է տարբեր նյութերի լուծույթների, առավել հաճախ՝ ջրային լուծույթների հետ։ Արդյունաբերական և լաբորատոր բազմաթիվ գործընթացներ իրականացվում են ջրային միջավայրում։ Կենսաբանական ռեակցիաները ևս ընթանում են ջրի մասնակցությամբ։ Նյութերի լուծվելը ջրում պայմանավորված է վերջինիս կառուցվածքի ռանձնահատկություններով։ Ջուրը խիստ բևեռային լուծիչ է, ունակ է առաջացնելու ջրածնային կապեր, և այդ պատճառով ջրում լավ լուծվում են իոնային և բևեռային կովալենտային կապերով միացություններ։ Եթե նյութը, ջրի հետ խառնվելով, մանրանում է մինչև մոլեկուլներ կամ իոններ, և նյութերի մասնիկները տեսանելի չեն
անզեն աչքով կամ մանրադիտակով, ապա առաջանում է համասեռ լուծույթ, որը երբեմն անվանում են իսկական լուծույթ։ Լուծույթն այն համասեռ համակարգն է, որը բաղկացած է լուծիչի, լուծված նյութից և դրանց փոխազդեցության արգասիքներից։ Օրինակ՝ ծծմբական թթվի ջրային լուծույթում առկա են ոչ միայն նշված նյութերի մոլեկուլներ, այլև դրանց փոխազդեցության հետևանքով գոյացած H+, հիդրատացված իոններ։
Լուծման գործընթացն ուղեկցվում է և՛ ֆիզիկական, և՛ քիմիական երևույթներով։ Լուծվող նյութի մասնիկներն անցնում են ջրի միջմոլեկուլյաին տարածություններ, բաշխվում են լուծույթի ամբողջ ծավալում, և միաժամանակ տեղի են ունենում նյութի մասնիկների հիդրատացում, էլեկտրոլիտների դեպքում՝ նաև դիսոցվում և այլ երևույթներ։ Նշված պատճառներով էլ նյութերի լուծման ժամանակ անջատվում կամ կլանվում է ջերմություն։ Եթե նյութը վատ է լուծվում ջրում, ապա որոշակի պայմանների առկայությամբ կարող է առաջանալ կախույթ (սուսպենզիա) կամ էմուլսիա, այսինքն՝ անհամասեռ խառնուրդ։ Երբ անհամասեռ խառնուրդում մասնիկների չափերն այնքան փոքր են, որ չեն երևում անզեն աչքեր, ապա այդպիսի համակարգերը կոչվում են կոլոիդ լուծույթներ։






























Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets