Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

23.04.2013

ՈՒՍՈՒՑՉԻ ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐՄԵՐԸ

17.04.2013թ-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ «Ուսուցչի էթիկայի նորմեր» փաստաթղթի ներկայացում դպրոցի ծնողական համայնքին: Սեմինարի ընթացքում մասնակիցներին բաժանվեց փորձնական փաստաթուղթը, ապա փորձագետների կողմից ներկայացվեց Slide show «Ծնողի հարցաթերթիկի», «Աշակերտի հարցաթերթիկի» և «Ուսուցչի հարցաթերթիկի» վերաբերյալ, որը մենք անցկացրել էինք մեր դպրոցում և որի արդյունքները արտահայտված տոկոսներով համապատասխանում էին մնացած դպրոց-կենտրոնների
կողմից անցկացրած արդյունքների հետ: Ապա մասնակիցներին բաժանվեցին տարբեր իրավիճակային հարցեր, որտեղ ներկայացված էին ուսուցչի ձեռնարկած քայլերը տվյալ իրավիճակներում: Բոլոր մասնակիցները գտնում էին, որ փաստաթղթի ընդունումը  կարևոր է և կարող է շատ ու շատ չլուծվող հարցերի պատասխանները տալ: Ծնողական համայնքը գտնում է, որ «Ուսուցչի էթիկայի նորմերին» զուգահեռ, անհրաժեշտ է, որպեսզի աշակերտների մասով ևս ստեղծվի նմանատիպ «Աշակերտի էթիկայի նորմեր» փաստաթուղթ, որը կլրացնի  կրթական ոլորտի բարեփոխումների համաչափ զարգացման գործընթացը:






















































Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets