Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

15.05.2013

Մեր երազանքների ճանապարհորդությունը


Էլվիրա Տեր-Ստեփանյան

2013թ. ապրիլի 26-ին իմ կյանքում ամեն ինչ փոխվեց: Դա շատ կարևոր օր էր իմ կյանքում: Այդ օրը մենք վեց հոգանոց խմբով մեկնեցինք Ավստրիա: Թռիչքից առաջ մի փոքր հուզվում էի, քանի որ դա իմ առաջին ճանապարհորդությունն էր առանց ծնողներիս: Շատ էի մտորում այն մասին, թե ինչ է լինելու այնտեղ, ինչպիսի զգացողություններ եմ ապրելու: Վերջապես հասանք Ավստրիա: Առաջին տպավորությունը հրաշալի էր, ավստրիական դպրոցի աշակերտները այնքան մեծ ուրախությամբ և եռանդով մեզ դիմավորեցին, որ մեր տրամադրությունը ակամայից ավելի բարձրացավ: Առաջին օրը հրաշալի անցավ: Ավստրիացիները շատ բարեհամբույր և հյուրընկալ էին, հյուրասեր և հոգատար:
Նրանց հոգատարության ներքո մենք կարողացանք լիարժեք ուրախություն և երջանկություն զգալ: Մենք այցելեցինք գեղեցիկ վայրեր, տեսանք բնության գեղեցկությունն ու շռայլությունը: Նույնիսկ շենքերի հնությունը տալիս էր քաղաքին գեղեցկություն և խորհուրդ: Դորնբիրն քաղաքը, ասես, դրախտ լիներ: Այնտեղ ամեն ինչ հանգիստ էր, խաղաղ, գեղեցիկ և լուսավոր: Փողոցներով քայլելիս, յուրաքանչյուր պահը փորձում էի վայելել: Այնտեղ մարդիկ ուրախ են, հոգիները ՝ լուսավոր և հասկանալի է, որ լավատեսորեն են տրամադրված կյանքի հանդեպ: Երջանկությունը կարծես պատել էր բոլորիս: Ուզում էինք զգալ այնտեղ գտնվելու յուրաքանչյուր պահը, ցանկանում էինք ամեն վայրկյանը վերապրել և ևս մեկ անգամ մեկնել Ավստրիա: Իհարկե, չի կարելի մոռանալ ավստրիական խոհանոցի մասին, քանի որ այն ընդգրկում է այն ուտեստները, որոնք ես շատ եմ սիրում: Օրինակ՝ ես համտեսեցի վիեննական վաֆլիները թարմ հատապտուղներով և խփած կաթի սերուցքով, որոնք այնքան ախորժելի են և առանց որոնց չի լինում Վիեննայի մասին պատմող ոչ մի հաղորդում: Անհնար է չնշել նաև ավստրիական նրբերշիկները, շտրուդելը և շոկոլադը: Եվ քանի որ հայկական խոհանոցը ևս պարունակում է շատ համեղ ուտեստներ, ուստի որոշեցինք պատրաստել մի ընդհանուր գիրք, որն ընդգրկում է ավստրիական և հայկական ուտեստներ: Դա կատարվելու է ավստրիացի և հայ աշակերտների կողմից: Միասին համագործակցությունը շատ հաճելի և հետաքրքիր կլինի: Ավստրիայում գտնվելու մեր տպավորությունները շատ մեծ էին, լավ և լուսավոր: Դժվար կլինի նկարագրել այն ամենը, ինչը կատարվել է այնտեղ, քանի որ ամեն ինչ հրաշալի էր: Երբ ինչ-որ բան հրաշալի է և ասելու շատ-շատ բաներ կան, նախընտրում ես ուղակի լռել և ամեն ինչ ինքդ վայելել: Մեր ներաշխարհները, ես համոզված եմ, դրականորեն փոխվեցին և մենք վերադարձանք նոր մտահղացումներով, առաջարկներով և մեր երկրում որոշակի բաներ փոխելու ցանկությամբ: Հետ վերադառնալիս, և՛ երջանիկ էինք, և՛ թախծոտ, քանի որ պետք է հրաժեշտ տայինք հրաշալի անձնավորությունների, որոնք ավստրիացիներն էին և մի շատ գեղեցիկ երկրի, որի անունն է` Ավստրիա: Ես համոզված եմ, որ բոլորիս հոգիները լցվեցին բարի հեքիաթով, որը մի քանի օր առաջ իրականություն էր: Սա իմ կյանքում շատ մեծ փոփոխություն էր, որը ես գնահատում եմ և իմ մտքերով կվերապրեմ մինչև իմ կյանքի վերջը:

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets