Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

16.05.2013

ԲԱՑ ԴԱՍ

14.05.2013 թ-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու N3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ բաց դաս
Համաշխարհային պատմություն առարկայից: Դասը կազմակերպվել էր պատմության մեթոդմիավորման ոսուցչուհի Հերմինե Սիմոնյանը VI դասարանում, որտեղ 2012-13 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացքում անցկացվել էր Համաշխարհային պատմություն առարկայի դասագրքի փորձարկում:
Դասի թեման էր «Հին Հունաստանի և Հին Հռոմի պատմության ամփոփում», խմբային-գործնական աշխատանքի միջոցով:
Դասարանը նախապես բաժանվել էր հինգ խմբերի, որոնք ստացել էին տնային առաջադրանքներ, պատրաստել համապատասխան պաստառ և ծանոթացել լրացուցիչ գրականության:
Դասը բաղկացած էր մի քանի փուլերց, առաջին փուլում խմբերը ներկայացրեցին իրենց տնային աշխատանքը, ցուցադրեցին պատրաստած պաստառը և ներկայացրին իրենց ուսումնասիրած թեման: Երկրորդ փուլում թիմերն ստացան երկու առաջադրանք՝ 1. Հասկացություններն արտահայտել մեկ բառով
2. Լրացնել սխեմա «Հին Հռոմի կառավարման համակարգըե:
Երրորդ փուլը կոչվում էր «Ընտրիր բնագավառըե, թիմերն ընտրեցին հարցեր իրենց նախընտրած բնագավառներից / «Աստվածներ և առասպելներե, «Նշանավոր հույներ և հռոմեացիներե, «Նշանավոր կառույցներե, « Նշանավոր ճակատամարտերե/, յուրաքանչյուր հարցն ուղեկցվում էր համապատասխան տեսանյութով: Աշակերտները մեծ ոգևորությամբ և բանիմացությամբ պատասխանեցին իրենց առաջադրված հարցերին: Մրցույթի երեք փուլերի արդյունքում հաղթող ճանաչվեց Հին Հռոմը ներկայացնող « Կապիտոլիումե թիմը:


































 

 






Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets