Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

05.10.2013

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՈՒՍՈՒՑԻ՛Չ

2013 թվականի հոկտեմբերի 5-ի առավոտը Գյումրու No 3 ավագ դպրոցի համար տարբերվում էր նախորդ առավոտներից: Դպրոցի հումանիտար X, տնտեսագիտական X եւ կենսաքիմիա X դասարանները դասղեկների (համապատասխանաբար Ն. Ավդալյան, Ն. Գրիգորյան եւ Ք. Հակոբյան) նախաձեռնությամբ անակնկալ էին պատրաստել դպրոցի ուսուցչակազմին:
Առավոտից եռում էր դպրոցը: Աշակերտները պատրաստվում էին մեկ առ մեկ դիմավորելու եւ շնորհավորելու իրենց ուսուցիչներին:
Խինդն ու ժպիտը մինչեւ օրվա վերջ չպակասեց դպրոցի ներսում: Ուսուցիչները խոստովանեցին, որ այս առավոտը դեռ երկա՜ր կհիշեն:
Աշակերտների ձեռքով պատրաստված «Կենաց ծառից» կապված բարեմաղթանքները ուժ ու հավատ էին ներշնչում այն ուսուցչին ով օգտվում էր այդ ծառի այսպես կոչված պտուղից:
Օրվա երկրորդ մասն էլ ոչ պակաս տոնական էր: Դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպիչ Մ. Մսրյանի օգնությամբ, դպրոցի շնորհալիների մասնակցությամբ կազմակերպել էր տոնական ցերեկույթ ի հարգանս ուսուցչի, որը շարունակվեց միջոցառումների սրահում:
Երգի, պարի, երաժշտության, ասմունքի միջոցով աշակերտները կարողացան իրենց ուսուցիչներին մի պատառ ժպիտ ու մի փունջ սեր նվիրել: 
Դպրոցի տնօրեն Գ. Ալեքսանյանը իր խոսքի մեջ եւ՛ աշակերտներին եւ՛ ուսուցիչներին ցանկացավ ուրախ, առողջ, երջանիկ ու սիրով լի օրեր: Աշակերտներն էլ իրենց հերթին խոստացան՝ լինել ուժեղ, խելացի, ուշիմ ու խոհեմ, օրինակելի ու բարեգութ սովորողներ:



































3 комментария:

  1. Շնորհակալություն 10-րդ դասարանի աշակերտներին,այս օրը երբեք չենք մոռանա:

    ОтветитьУдалить
  2. Հրաշալի օր էր, ցանկանում եմ, որ բոլոր օրերը լինեն այս օրվա պես ուրախ ու երջանիկ :)

    ОтветитьУдалить
  3. Բարև ուսուցիչ: Շնորհավորում եմ տոնդ: Քեզ առողջություն և երկար կյանք:

    ОтветитьУдалить

ԷՋԵՐ

Blogger Widgets