
Տիգրան Գագիկի Պետրոսյան: Ծնված 08. 10. 1996թ.: Տիգրանը առաջին լուրջ ձեռքբերումները ունեցել է 2009թ. ՀՀ մինչև 14 տարեկան պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում` գրավելով երրորդ տեղ: 21. 02. 2010թ. «Վարդանանց տոնին» նվիրված մարզական խաղերի ժամանակ գրավել է թիմային առաջին տեղ: 20. 07. 2010թ. շախմատի միջազգային օրվան նվիրված մրցաշարում պարգևատրվել է Գյումրու քաղաքապետարանի կողմից պատվոգրով: 16. 02. 2011թ. ՀՀ Շիրակի մարզի 16 տարեկան պատանի շախմատիստների
ընտրական մրցաշարում գրավել է առաջին տեղ և ձեռք բերել ՀՀ առաջնության կիսաեզրափակիչ ուղեգիր: 03. 11. 2011թ. Շիրակի մարզի Գյումրու շախմատի առաջնության կիսաեզրափակիչում գրավել է առաջին տեղ: 29. 11. 2011թ. Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի շախմատի մարզադպրոցի 2012թ. բաց առաջնությունում գրավել է երկրորդ տեղ: 2012թ. ՀՀ դպրոցականների շախմատի 6-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցաշարում գրավել է առաջին տեղ:
Комментариев нет:
Отправить комментарий