Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

01.02.2014

«ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԴՊՐՈՑՈՒՄ

Հաշվի առնելով այն փաստը, որ ժամանակակից հասարակությունում ժողովրդավարության զարգացումն անհնար է առանց հանդուրժող անհատի և հանդուրժող հասարակության, «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհուրդը հունվարի 31-ին կազմակերպեց բանավեճ  «Հանդուրժողականություն» թեմայով: Աշակերտները ներկայացրեցին հանդուրժողականության սահմանումը, նշեցին, որ ռուս ժամանակակից փիլիսոփա Վլադիսլավ Լեկտորսկին հանդուրժողականությանը տվել է չորս իմաստ՝ անտարբերություն, փոխըմբռնում, զիջողամտություն, սեփական փորձի հարստացում և քննական երկխոսություն:
Պատրաստել էին ցուցադրություն. մեջբերելով հանդուրժողականության վերաբերյալ նշանավոր մարդկանց մտքերից: Բանավեճը սկսեցին «Հանդուրժողականությունը սահման ունի, թե՞ ոչ», «Հանդուրժողականությունը պետք է արդյո՞ք կարգավորվի օրենքով» հարցադրումներով: 
Բանավեճին մասնակցում էին նաև դասղեկներ, ուսուցիչներ: Հանդուրժողականությունը դիտարկվեց նաև ուսուցիչ - աշակերտ, աշակերտ - աշակերտ փոխհարաբերության տեսանկյունից: Ներկաները եկան այնպիսի մի եզրահանգման, որ չափավորությունը պետք է ընդունել որպես սեփական ապրելակերպի նորմ, հանդուրժողականությունը՝ որպես վերաբերմունք ուրիշների նկատմամբ: Հանդուրժողականությունը ընդունենք որպես այլ մշակույթը և ուրիշներին ճանաչելու միջոց: Եթե չափավորությունն ու հանդուրժողականությունը չհամատեղվեն, ապա մարդկությունը անլուծելի խնդիրների կբախվի:


















Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets