
Փառատոնի նպատակն էր, որպեսզի յուրաքանչյուր հայ զավակ պահպանի ու զարգացնի հայոց լեզուն, լինի մեր պատմությանն ու ակունքներին հավատարիմ, մեր մեծերին արժանի հետևորդ:
Միջդպրոցական ասմունքի փառատոնին մասնակցելու համար բոլոր ասմունքող աշակերտներին այդ թվում նաև Խդրյան Սոնիկին տրվեցին մասնակցության վկայականներ, իսկ լավագույն եռյակին տրվեցի մրցանակներ գրքերի տեսքով:
Հիշեցնենք, որ ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդը և Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության. մշակույթի և սպորտի վարչությունը համատեղ կազմակերպել էին «ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ» խորագիրը կրող ասմունքի միջդպրոցական փառատոն` նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան: Փառատոնին մասնակցել են Շիրակի մարզի դպրոցների 9-12-րդ դասարանի աշակերտներ: Փառատոնը բաղկացած էր երկու փուլից` նախընտրական և եզրափակիչ: Եզրափակիչ փուլում մասնագիտացված ժյուրին որոշեց լավագույններին, որոնք էլ պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով: Փառատոնի ընթացքում հնչեց դասական երաժշտություն` կենդանի կատարմամբ, ինչպես նաև եղան պարային և այլ երաժշտական համարներ:
Комментариев нет:
Отправить комментарий