Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

08.02.2014

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ ԻՄ ՊԱՇՏՊԱՆ

Հայոց բանակի 22- ամյակին նվիրված համադպրոցական միջոցառումների շրջանակում «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհուրդն առաջարկեց անցկացնել ռազմահայրենասիրական դասընթաց՝ աշակերտներին ծանոթացնել զինվորների առօրյային: Սույն թվականի հունվարի 25-ին աշակերտական խորհուրդը և դպրոցի VIII-XI-րդ դասարանների մի խումբ աշակերտներ դաստիրակչական աշխատանքների կազմակերպչի, զինղեկի, ռազմագիտության ուսուցչուհու և գրադարանավարուհու ուղեկցությամբ այցելեցին զորամաս:

Զորամասում նրանք ծանոթացան զինվորների առօրյային: Ծանոթացան նաև որոշ զինտեխնիկաների և զինատեսակների հետ, ինչպես նաև հնարավորություն ունեցան քանդել - հավաքել AK-74 տեսակի ավտոմատ: Աշակերտների ոգևորությունը խոսում էր այն մասին, որ բանակ հասարակություն կապի ամրապնդման համար նման միջոցառումների կազմակերպումը անհրաժեշտ է:













Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets