 Ապրիլի 25-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ բաց դաս- միջոցառում՝ նվիրված մեծ եղեռնի 99-ամյա տարելիցին: Դասը վարում էր հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Բեգլարյանը XI բնագիտամաթեմատիկական  2 դասարանում: Դասն սկսվեց ուսուցչի ներածական խոսքով , որին հաջորդեց 1 րոպե լռությունը՝ հարգանքի տուրք մատուցելով 1.5 մլն. անմեղ զոհերի հիշատակին: Գեղեցիկ կահավորված դասարանում /Մեծ եւ Փոքր Մասիսները, մոմավառություն, գրատախտակին գրված Անատոլ Ֆրանսի խոսքերը, ճանաչում..., դատապարտում..., հատուցում բառերը/
Ապրիլի 25-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ բաց դաս- միջոցառում՝ նվիրված մեծ եղեռնի 99-ամյա տարելիցին: Դասը վարում էր հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Բեգլարյանը XI բնագիտամաթեմատիկական  2 դասարանում: Դասն սկսվեց ուսուցչի ներածական խոսքով , որին հաջորդեց 1 րոպե լռությունը՝ հարգանքի տուրք մատուցելով 1.5 մլն. անմեղ զոհերի հիշատակին: Գեղեցիկ կահավորված դասարանում /Մեծ եւ Փոքր Մասիսները, մոմավառություն, գրատախտակին գրված Անատոլ Ֆրանսի խոսքերը, ճանաչում..., դատապարտում..., հատուցում բառերը/«Հայր մեր»-ի ներքո աշակերտներն իրենց խոնարհումը բերեցին: Միջոցառման ընթացքում լսվում էին Կոմիտասի անմահ երգերը, Նունե Ավետիսյանի ասմունքը, «1.5 միլիոն կյանք» եւ Արթուր Մեսչյանի «Ո՞ւր էիր, աստված» երգը, Պարույր Սեւակի «Եռաձայն պատարագ» պոեմից հատվածներ: Ինչպես միշտ, այս անգամ էլ ունկնդիրներին գեղագիտական հաճույք պատճառեց Վահե Մարգարյանը, որն իր կլկլան ձայնով գերեց բոլորին:
Դաս-միջոցառումը մեկ անգամ եւ փաստեց այն մեծ ողբերգությունը, որ ապրեց հայ ժողովուրդը 20-րդ դարի սկզբին: 
Դասն ավարտվեց լավատեսական խոսքերով՝ սպասելով իսկական արդարությանը:

 




 
Комментариев нет:
Отправить комментарий