Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

09.05.2014

ՄԱՅԻՍԻ 9-ը ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մայիսը հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 9-ը` կրկնակի հաղթանակների օր: Այսօր նշվում է մեր պապերի` ֆաշիզմի դեմ տարած փառապանծ հաղթանակի 69-րդ և նրանց որդիների ու թոռների պանծալի հաղթանակի տոնը, որը նշանավորվեց 21 տարի առաջ Շուշիի ազատագրման հաղթանական համազարկերով:
Հայ ժողովուրդն արժանի ներդրում է ունեցել Հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում: Ինչպես նշել է խորհրդային մարշալ Ժուկովը. “Հայ մարտիկները` զինվորից մինչեւ մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով”:
Բարեբախտաբար, Հայաստանում ռազմական գործողություններ տեղի չունեցան, սակայն սա նաեւ մեր պատերազմն էր, որում վճռվում էր նաեւ մեր ժողովրդի ապագան: Ողջ պատերազմի ընթացքում Հայաստանի մտավորականությունը, աշխատավորները լարված եւ անձնազոհ կերպով աշխատում էին` հաղթահարելով պատերազմի տարիների բոլոր զրկանքներն ու անասելի դժվարությունները հաղթանակի համար:
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 500 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում:
300 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգեւատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից եւ հրեաներից հետո: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը եւ Նելսոն Ստեփանյանը:
27 հայ զինվորական դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչմանը:
Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է նաեւ 64 գեներալ, մեկ ավիացիայի մարշալ, մեկ ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից եւս 83 հայ սպա:
22 տարի առաջ Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։ Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ը նշվում է որպես Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օր։
Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ մեկ կրակակետի: 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել է 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել 370 բնակելի տուն և շինություն:
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ գլխավոր հարավային ուղղության՝ Լաչինի և մյուս երեք ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից: Մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր:
Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:
Հետաքրքրական է, որ Ղարաբաղյան պատերազմի հրադադարը նույնպես կնքվեց 1994–ի մայիսի 9–ին, և այդ օրը նույնպես տոնական օր է համարվում։












 



































































Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets