Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

01.09.2014

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ը

Գիտությունը ճանաչողական գործունեության հատուկ տեսակ է՝ ուղղված բնության, հասարակության և մտածելակերպի վերաբերյալ օբյեկտիվ, համակարգված և հիմնավորված գիտելիքների ստացմանը, ճշտմանը և ստեղծմանը։ Այս գործունեության հիմքը գիտական փաստերի հավաքածուն է, նրանց պարբերաբար թարմացումը և համակարգումը, կրիտիկական վերլուծությունը և այդ հիմքի վրա նոր գիտական գիտելիքների սինթեզը կամ ամփոփումը գիտնականների կողմից, որոնք ոչ միայն բնութագրում են դիտարկվող բնական կամ հասարակական երևույթները, այլ նաև թույլ են տալիս կառուցել պատճառահետևանքային կապեր, և որպես հետևանք՝ կանխատեսել։
Այն ճշգրիտ բնագիտական տեսությունները և հիպոթեզները, որոնք հիմնավորվում են փաստերով և փորձերով, ձևավորում են բնության կամ հասարակության օրենքները։
  • Լայն իմաստով գիտությունը իր մեջ ներառում է գիտական գործունեության բոլոր պայմաններն ու բաղադրիչները.
  • գիտական աշխատանքի բաժանում և կոոպերացում
  • գիտական հաստատություններ, փորձարարական և լաբորատոր սարքավորումներ
  • գիտահետազոտական աշխատանքի մեթոդներ
  • հասկացությունների ապարատ և կատեգորիաների ապարատ
  • գիտական տեղեկատվության համակարգ
  • ինչպես նաև նախկինում կուտակված ամբողջ գիտական գիտելիքները։










Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets