Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

17.05.2014

ԲԱՑ ԴԱՍ. ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ «Վիրուսներ»

2014 թվականի մայիսի 17-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ բաց դաս կենսաբանություն առարկայից: Դասի թեման «Վիրուսներն» էին: Դասվար Անահիտ Իկիլիկյանը դասն անցկացրեց նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ: Էլեկտրոնային գրատախտակը ծառայեց իր նպատակին: 
Դասն անցավ հետաքրքիր վերլուծությունների եւ աշխույժ շփման շրջանակներում: Դասից կարելի է սովորել, լրացնել, ամրապնդել գիտելիքը: Այն շատ հագեցած էր առաջացած խնդիրների վերլուծություններով ու լուծումներով:



Վիրուս (լատ.՝ virus՝ թույն), ենթամանրադիտակային հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերին՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892թ. Դմիտրի Իվանովսկու կողմից՝ որպես ոչ բջջային պաթոգեններ, որոնք վարակում են ծխախոտի բույսերը։ Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերվել է Մարտինուս Բեյջերինկի կողմից 1898թ.։ Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տարբեր վիրուսներ, այն դեպքում, երբ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր։ Վիրուսներ հայտնաբերվել են համարյա բոլոր էկոհամակարգերում և կենսաձևերից ամենաբազմաքանակն են։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսոլոգիան է, որը միկրոբիոլոգիայի ենթաճյուղերից է։
Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից)՝
բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ, որը ներկայացված է ԴՆԹ-ով կամ ՌՆԹ-ով։ Դրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը,
բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները,
որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։
Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և իկոսահեդրոնից (քսանանիստից) մինչ ավելի բարդ կառուցվածքներ։ Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիաների չափի մոտ 1/100-րդը։ Վիրուսների մեծ մասը շատ փոքր են՝ լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար։
Վիրուսների էվոլյուցիոն ծագումը ամբողջությամբ պարզ չէ։ Նրանցից մի մասը հնարավոր է, որ ծագել են բակտերիաներից։ Էվոլյուցիայում վիրուսները խաղում են կարևոր դեր գեների հորիզոնական տեղափոխման մեջ՝ սրանով նպաստելով գենետիկական բազմազանությանը։ Որոշ գիտնականներ վիրուսները համարում են կենդանի ձևեր, քանի որ նրանք կրում են գենետիկական նյութ, վերարտադրվում են և բնական ընտրությամբ ենթարկվում են էվոլյուցիայի։ Այնուամենայնիվ, վիրուսների մոտ բացակայում են կենդանի օրգանիզմներին բնորոշ որոշ կարևոր հատկանիշներ (ինչպիսին օրինակ բջջային կազմությունն է), որի պատճառով վիրուսներին անվանում են «կյանքի ոչ բջջային ձևեր»։
Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով. բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով, ինչպիսին են լվիճները, կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Այս ճանապարհով հիվանդությունը փոխանցող օրգանիզմները անվանվում են վեկտորներ (փոխանցողներ)։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Ռոտավիրուսները փոխանցվում են երեխաների հետ անմիջական շփումից։ ՄԻԱՎ-ը մի քանի վիրուսներից մեկն է, որ սեռական հարաբերության և վարակված արյան ներարկմամբ է փոխանցվում։ Այն բջիջները, որոնք վիրուսը կարողանում է վարակել, անվանվում են թիրախներ։
Վիրուսային ինֆեկցիան կենդանիների մոտ առաջացնում է իմունային պատասխան, որը սովորաբար ոչնչացնում է վարակող վիրուսին։ Իմունային պատասխան կարող է առաջանալ նաև պատվաստի նկատմամբ, որով հնարավոր է դառնում առաջացնել արհեստական ձեռքբերովի իմունիտետ տվյալ վիրուսային հարուցչի նկատմամբ։ Սակայն շատ վիրուսներ, այդ թվում նաև ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի վիրուսները կարողանում են խուսափել իմունային պատասխանից՝ առաջացնելով քրոնիկ վարակներ։ Անտիբիոտիկները ոչ մի ազդեցություն չեն ունենում վիրուսների վրա, չնայած որ մշակվել և ստեղծվել են որոշ հակավիրուսային դեղամիջոցներ։ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ ՎԻՐՈՒՍՆԵՐ































































































 

1 комментарий:

ԷՋԵՐ

Blogger Widgets