Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

24.09.2014

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍ

2014 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ ԶՈՒ Գյումրիում տեղակայված զորամասերից մեկի հյուրն էին ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿԻ տասներորդ դասարանցիները: Դպրոցի Զինղեկ՝ Կ. Ղազարյանի եւ զորամասի սպայական անձնակազմի սպաներից մեկի ուղեկցությամբ աշակերտները շրջեցին զորամասի տարածքում: Ծանոթացան զինվորների առօրյային: Բուժկետ, գրադարան, ճաշարան, ուսումնական դասասենյակներ, ննջարան... 
Ահա այս երթուղով շրջելով, աշակերտները ավելի մոտեցան Հայրենիքի պաշտպան տղաների նիստ ու կացին: Զորամասի հոգեւոր սպասավորը ծանոթացրեց նաեւ զորամասում կառուցվող մատուռի աշխատանքներին: Խոսեց՝ եկեղեցի, հայրենիք, բանակ օրգանական կապի եւ անհրաժեշտության մասին:
Հայրենիքս ապահով է իր զինվորով... Շնորհակալություն քեզ Զինվոր...
























Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets