Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

21.11.2014

ԴԱՏԱՐԱՆԸ ՊԱՏԺԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵՑ

2014թ.-ի նոյեմբերի 19-ին «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց «Ծխախոտի դատավարությունը» վերնագրով միջոցառումը, որի նպատակն էր աշակերտներին ներկայացնել ծխելու հետևանքով մարդու մոտ առաջացող հիվանդությունները: Միջոցառումը ուներ նաև մեկ այլ նպատակ, այն է մասնագիտական կողմնորոշման ուղղորդում: Այդ իսկ պատճառով X կ/ք դասարանի աշակերտները դերային խաղի միջոցով, հանդես գալով որպես բժիշկներ /թոքաբան, սրտաբան, ակնաբույժ/, փորձագետ, քիմիկոս, փաստաբան, դատավոր և դատախազ փորձեցին իրենց կրտսեր ընկերներին VIII դասարանի աշակերտներին ծանոթացնել՝ ծխելու և երկրորդային ծխի հետևանքով առավել հաճախ առաջացող հիվանդություններին և այդ հարցում մեղավոր ճանաչեցին ծխախոտին: Միջոցառման վերջում կատարվեց անդարադարձ՝ հարցերի միջոցով փորձեցինք պարզել աշակերտների վերաբերմունքը ծխախոտի վնասակարության վերաբերյալ: Միջոցառմանը ներկա անչափահասների վարչության աշխատակիցներն աշակերտներին ևս խորհուրդներ տվեցին զերծ մնալ վնասակար սովորություններից և չվտանգել սեփական առողջությունը:



















































































Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets