Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

19.12.2014

ՕԳՆԵ՛ՆՔ ՀԱՍԱԿԱԿԻՑ ԿԱՐԻՔԱՎՈՐԻՆ

2014 թվականի դեկտեմբերի 15-ից, ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում մեկնարկեց՝ «ՕԳՆԵ՛ՆՔ ՀԱՍԱԿԱԿԻՑ ԿԱՐԻՔԱՎՈՐԻՆ» ծրագիրը: Ծրագրի մտահղացումը դպրոցի գերմանախոս աշակերտներինն ու իրենց ուսուցչուհի Լիուսինե Իկիլիկյանին էր: Տնօրեն՝ Գոհար Ալեքսանյանի բարձր հովանու ներքո ծրագիրն սկսեց կյանքի կոչվել: Այս ակցիային չնայած կամաորության սկզբունքով, սակայն պարտադիր մասնակցում են բոլորը՝ ուսուցիչ, աշակերտ, ծնող, հարեւան...
Մինչ այս պահը հավաքվել ու հավաքվում է ամենատարբեր տեսակի առաջին անհրաժեշտության պետքական իրեր եւ ուտելիքներ, գրենական
պիտույքներ...
Մեծ ոգեւորություն է առաջացել դպրոցի պատերից ներս: Մասնակիցները սիրով ու նվիրվածությամբ են մոտենում կատարվորղ գործին: Ինչպես աշակերտուհիներից մեկն ասաց. «-Ուղակի չէնք ուզում տեսնել, որ ամանորի եւ Սուրբ Ծննդի նախօրեին մեր հասակակիցները, որոնք մեր կողքին են մշտապես, անտեսված, լքված, մրսած ու սոված դիմավորեն համընդանուր տոները...»:
Դեկտեմբերի 29-ին կազդարարվի ակցիայի սկիզբը, եւ աշակերտներն արդեն նախապես ճշտված հասցեներով իրենց ուսուցիչների հետ կիրականացնեն իրենց առջեւ ծառացած հրատապ խնդրի լուծումը, այսպիսով մի փոքրիկ հոգսաշատ վիճակ թեթեւացնելով հիշածս ընտանիքներից:



















Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets