Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

18.12.2014

ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀԻ ԱԿՈՒՄԲԻ ԲԱՑՈՒՄԸ

2014 թվականի դեկտեմբերի 18-ը ՀՀ ԿԳՆ «Գյումրու No 3 ավագ դպրոց» ՊՈԱԿԻ թե աշխատակիցների, եւ թե աշակերտների համար պատասխանավտության օր էր: Դպրոցի տարբեր դասարաններից կազմված մի փոքրիկ դասակ կազմավորվեց «ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ» անունով: Ակումբի անդամ աշակերտները լիարժեք իրենց գործառույթների մեջ կմտնեն գալ տարվա մարտ ամսից, երբ հանդիսավոր կերպով կերդվեն. «ՄԻՇՏ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ...»:



«Պատանի Երկրապահ» ակումբների ստեղծումը ծրագրվեց ԵԿՄ 3-րդ համագումարում: 
Նախ Երկրապահ կամավորականների միության վարչությունում եղավ մանկապատանեկան խմբակներ ստեղծելու մասին որոշում:
Առաջին կիրառական խմբակը բացվեց Կենտրոն համայնքում` Երեւան քաղաքի ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նախաձեռնությամբ, որը գործեց երկու տարի: Այս ընթացքում կազմակերպվեցին միջոցառումներ, երթեր, տարբեր մարզային հանրապետական առաջնություններ: Հետո խմբակներ բացվեցին Նոր Նորքում, Մալաթիա-Սեբաստիա համայնքում` տվյալ համայնքների ԵԿՄ տարածքային բաժանմունքների նախաձեռնությամբ:
Այս ամենին հաջորդեց պատանի երկրապահների հանդիպումը ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանի հետ, ու վերջինիս աջակցությամբ բացվեց «Պատանի երկրապահ» ակումբը: Սկզբում ակումբը կրում էր «Վրիժառու» անունը, հետո վերանվանվեց «Պատանի երկրապահի»-ի: Նախաստեղծ խմբակը գործում էր միայն կենտրոնում, հետո բացվեցին մյուս համայնքներում: Յուրաքանչյուր խմբակն իրենից զինվորական կառույց է ներկայացնում` ջոկ, դասակ, վաշտ, գումարտակ` իր հրամանատարական կազմով: Լինում են հրամանատարական ժողովներ, հրամանատարներն ընտրվում են ըստ երեխաների կազմակերպչական հնարավորությունների: Խմբակներ ընդունվում են տասից մինչև 17-18 տարեկան պատանիներին: Ավելի փոքր տարիքի երեխաներին նույնպես ընդունում են, բայց վերջիններս իրենց տարեկիցներից անհամեմատ ճարպիկ ու խելացի պիտի լինեն: Պարապմունքներն անց են կացվում շաբաթական 3 անգամ, երկժամյա գրաֆիկով, չհաշված լրացուցիչ պարապմունքները:
Այնուհետեւ, զգալով մանկապատանեական տարիքի, հատկապես տղաների հետաքրքրությունը ու հաճախականությունը խմբակներ բացվեցին նաև մարզերում, տարածքներում:
Պատանի երկրապահների համազգեստը նախկին Խորհրդային Միության դեսանտայինների համազգեստին է նման: Ըստ ակումբների հրամանատարների համազգեստի կանաչ գույնն ավելի կիրառելի է, գլխարկների փոխարեն օգտագործվող գլխաշորերն էլ ցանկացած պահի կարող են երեխաների համար դիմակ կամ վիրակապ հանդիսանալ:
«Պատանի երկրապահ» ակումբի սաներից շատերն արդեն հայոց բանակի սպաներ են:
Տարիների ընթացքում կատարելագործվեց եւ կանոնադրությունը, եւ գործունեունեության ծրագիրը, եւ պարապմունքների բազմազանությունը: 2004թ-ի փետրվարի 23-ին «Պատանի երկրապահ» ակումբի նախագահ նշանակվեց Հովսեփ Առուշանյանը: Մշակվեց և հաստատվեց ակումբի կանոնադրությունը, ներքին ծառայության և կարգապահական կանոնակարգը, փոփոխվեց պատանիների համազգեստի ձևը, ինչպես նաև կազմվեց հատուկ դասացուցակ, որով շարժվում են բոլոր ստորաբաժանումները: Դասավանդում են հետևյալ առարկաները` հայրենասիրական դաստիարակություն, շարային պատրաստականություն, տակտիկա-տեխնիկական պատրաստականություն, կրակային պատրաստականություն, առաջին բուժօգնություն, ընդհանուր ֆիզիկական պատրաստություն և մարտարվեստ: Բացի այս առարկաներից կազմակերպվում են արշավներ Երկրապահ կամավորականների անցած հերոսական ուղիով, ուխտագնացություն Ղարաբաղ, հանդիպումներ հերոսական մարտական ճանապարհ անցած մարտիկների հետ և այլն: 
2007 թվականից «Պատանի երկրապահ» կառույցի նախագահը Վարդուհի Մարոնյանն է: Օրեցօր այս ակումբի շարքերը համալրվում են նոր պատանիներով և արդեն ակումբում ներգրաված են 3000-ից ավելի պատանիներ, որոնք էլ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում կազմակերպված բոլոր միջոցառումներին: 2009 թվականից պատանի երկրապահների երդման արարողությունը Եռաբլուրում տեղի է ունենում մարտի 5-ին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Ի դեպ «Պատանի երկրապահ»-ը նպատակադրվել է երեխաներ ներգրավել մանկատներից և զբաղվել նրանց դաստիարակչական աշխատանքներով ու ապագայով, այժմ «Պատանի երկրապահ» ակումբի մասնաճյուղ է գործում Նուբարաշենի դժվար դաստիարակվող երեխաների թիվ 18 դպրոցում:
ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցն ունի 72 տարածքային ստորաբաժանում եւ բազմաթիվ ծրագրեր, որոնցից մեկն էլ ստորաբաժանում ստեղծելն է Սփյուռքում:
2014 թ. «Պատանի երկրապահ» կառույցի հետ տարվող աշխատանքներին նոր որակ հաղորդվեց: Զորավար Մանվել Գրիգորյանի ջանքերն ու նախաձեռնությունը դրական արդյունք տվեցին, եւ «Պատանի երկրապահ»-ը փաստացի պետական ճանաչում ձեռք բերեց: Որոշվեց ՀՀ պետական բյուջեից` կրթության նախարարության պահուստային ֆոնդից, կառույցի հետ տարվող աշխատանքների համար հատկացնել 60 մլն դրամ: Սկսած 2015-ից արդեն պատանի երկրապահների ուսուցման համար նախատեսվող գումարները պարբերաբար կնախատեսվեն «ՀՀ բյուջեի մասին» ամեն տարի ընդունվող օրենքներով: 2014-ի սեպտեմբերի 9-ին պաշտպանության նախարարության, կրթության եւ գիտության նախարարության եւ Երկրապահ կամավորականների միության միջեւ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր: Ըստ այդմ արդեն պաշտոնապես ամրագրվեց, որ ՀՀ բոլոր դպրոցներում գործելու են «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ:

ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀԻ ԵՐԴՈւՄԸ

Ես`------------------------------------- ընդունվելով Հայաստանի Հանրապետության Երկրապահ Կամավորականների միության «Պատանի Երկրապահ» ակումբի շարքերը, հանդիսավոր կերպով երդվում եմ.
Անվերապահորեն կատարել ինձ վրա դրված բոլոր պարտականությունները, հրամանատարներիս կարգադրություններն ու հրամանները, ենթարկվել «Պատանի Երկրապահ» ակումբի կանոնադրությանը, սիրել հայրենիքս, հայոց բանակը, ուսման մեջ լինել առաջավոր, դառնալ ԵԿՄ-ի արժանի հետնորդ, հայոց բանակի հզոր հենասյուն:
Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ կանոնադրության ողջ խստությամբ:
ԵՐԴՎՈւՄ ԵՄ

ԵՐԳ ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ

Դուք երկրապահներով կռիվ տվիք
Մեր կորցրած Արցախը ազատագրիք
Ձեր արյամբ անկախություն ձեռք բերիք
Մեզ պայծառ ապագա նվիրեցիք:

Կրկներգ

Մենք պատանի երկրապահներով
Կքայլենք Ձեր անցած ճամփեքով
Երդվում ենք չենք թողնի թշնամին
Ոտքը դնի մեր սրբազան հողին:

Երկրապահ կամավորականներով
Վստահ եղեք գալիս ենք Ձեր հետքերով
Թե պետք է պատրաստ ենք հենց հիմա
Գրոհելու մեր թշնամու վրա:

Կրկներգ

Մենք պատանի երկրապահներով
Կքայլենք Ձեր անցած ճամփեքով
Երդվում ենք չենք թողնի թշնամին
Ոտքը դնի մեր սրբազան հողին:

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets