Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

20.11.2015

Մարզային արշավ ընդդեմ անօրինական միգրացիայի և թրաֆիկինգի

2015 թվականի նոյեմբերի 20-ին «Գյումրու Nօ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց «Մարզային արշավ ընդդեմ անօրինական միգրացիայի և թրաֆիկինգի» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթաց: Դասընթացին մասնակցեցին դպրոցի IX-րդ, X-րդ, XI –րդ դասարանների թվով 28 աշակերտներ: Դասընթացն անցկացրեցին «ԼԻՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ նախագահ` Արմենուհի Կաժոյանը և «ԼԻՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ գործադիր տնօրեն` Գուրգեն Տարախչյանը: Աշակերտներին ներկայացվեց, թե ինչ է միգրացիան, միգրացիայի հետ կապված հասկացությունները, անօրինական միգրացիան, թրաֆիքինգը և թե ինչպես խուսափել թրաֆիքինգից: Աշակերտներին ցուցադրվեց ցուցադրություն. «Աշխարհը և մենք», տեսանյութեր թրաֆիկինգի վերաբերյալ: Դասընթացի ավարտին մասնակից աշակերտներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր, իսկ դպրոցի դաստիրակության աշխատանքների կազմակերպիչ` Մ. Մսրյանին հանձնվեց շնորհակալագիր դասընթացի կազմակերպմանն աջակցելու համար:

















Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets