- 1. VII ԴԱՍԱՐԱՆ
- 2. VIII ԴԱՍԱՐԱՆ
- 3. IX ԴԱՍԱՐԱՆ
- 4. X հում. ԴԱՍԱՐԱՆ
- 5. X տնտ.ԴԱՍԱՐԱՆ
- 6. X Կ/Ք ԴԱՍԱՐԱՆ
- 7. XI հում. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 8. XI հում. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 9. XI բնագ. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 10. XI բնագ. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 11. XII Կ/Ք ԴԱՍԱՐԱՆ
- 12. XII հում. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 13. XII հում. 2 ԴԱՍԱՐԱՆ
- 14. XII տնտ. 1 ԴԱՍԱՐԱՆ
- 15. XII տնտ. 2 ԴԱՍԱՐԱՆ
20.09.2017
ՁՈՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ
ՁՈՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ
(նվիրում եմ անկախության 26-րդ տարեդարձին)
Անկախությունը բառեր չէ միայն
Անկախությունը սերն է ամենքի ազգին, հայության,
Անկախությունը հուր է եւ երկաթ,
Պայքար է հավերժ եւ ապրելու կոչ։
Անկախությունը արյուն է թափված նվիրյալների,
Ովքեր կռվեցին հանուն մեր հողի,
Նրանք կերտողն էին այս հայրենիքի,
Համայն հայության ճանապարհ հարթող ազգի նվիրյալ,
Բայց նրանք ընկան, որ հավերժ ապրեն…
Հողը հայրենի թող նեցուկ լինի
Իսկ հոգիները դեպի տիեզերք…
18.սեպ.2017.
Ա. Ոսկանյան
04.05.2017
ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ 98 ...
2017թ. ապրիլի 28-ին <<Գյումրու N3 ավագ դպրոց>>
ՊՈԱԿ –ում տեղի ունեցավ Ամենայն հայոց տիկին հասարակական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծուհի
Սիլա Կապուտիկյանի ծննդյան 98-ամյակին նվիրված միջոցառում, որի հեղինակն էր դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Բեգլարյանը:
… Մեր պոետները մեզ
խրատել ու սովորեցրել են հայրաբար, եղբոր պես, մի տեսակ դատարկություն կար մեր պոեզիայում,
սակայն եկավ մեկը, որը լիուլի լցրեց այդ դատարկությունը: Սիլվա Կապուտիկյանն էր նա…
21.04.2017
ԲԱՆԱԿ 25
<< Գյումրու N3 ավագ դպրոց >> ՊՈԱԿ-ում՝ 20.04.2017 թվականին տեղի ունեցավ քառօրյա պատերազմի մեկ տարուն, և հայոց բանակի 25 ամյակին նվիրված միջոցառում, մասնակցությամբ X, XI-րդ դասարանների : Միջոցառումը ռազմահայրենասիրական դասի վառ օրինակ էր : Հիշելով արցախյան հերոսամարտում, ինչպես նաև քառօրյա պատերազմում նահատակված հերոս տղաներին, աշակերտների մոտ արթնացավ վրեժի ցասումը ու սերն առ հայրենիք :
12.04.2017
ՎԱԽԸ ԿՅԱՆՔՈՒՄ ՏԵՂ ՉՈՒՆԻ ...
2017 թվականի ապրիլի 10-ին ՀՀԿԳՆ <<Գյումրու No 3 ավագ դպրոց >>ՊՈԱԿ-ում
տեղի ունեցավ հիշատակի արարողակարգ նվիրված 2016 թվականի ապրիլյան քառօրյա
պատերազմում զոհված, ԼՂՀ մարտական I աստիճանի և ՀՀ մարտական I աստիճանի ասպետ
Վիկտոր Յուզիխովիչի ծննդյան 20 ամյակին: Միջոցառումը կազմակերպվել էր Վիկտոր
Յուզիխովիչի անվան հումանիտար 12-րդ դասարանի աշակերտների և դասղեկ Ա. Չավուշյանի
գլխավորությամբ: Միջոցառմանը ներկա էին զոհվածի ընտանիքի անդամները, դպրոցի
տնօրենը, ուսուցիչներ և հյուրեր: Աշակերտները ներկայացրին Վիկտոր Յուզիխովիչի
անցած կյանքի փառահեղ ուղին: Հուզումնալից արարողության վերջում ծաղիկներ խոնարհվեցին
հուշարջանին և կատարվեց խնկարկում:
ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ...
ՀՀ
ԿԳՆ <<Գյումրու No 3 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում 06.04.2017-10.04.2017
ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ դաս- միջոցառում հայոց պատմություն,
համաշխարհային պատմություն և հայոց եկեղեցու պատմություն առարկաներից: Այն
կազմակերպվել էր բնագիտամաթեմատիկական
10-րդ դասարանի աշակերտների և դպրոցի տնօրենի պատմություն առարկա դասավանդող Կ.
Դարբինյանի համատեղ ջանքերի շնորհիվ:
Подписаться на:
Сообщения (Atom)