Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

13.03.2013

ԱՍՏՂԱԳԵՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ

2012 թվականի նոյեմբերի 16-ին Գյումրու N3 ավագ դպրոց ՊՈԱԿ-ում հանդիպում էր Մարիետա Գյուլզադյանի հետ: Նա 2006 թվականից ղեկավարում է ՀՀ աստղագիտության օլիմպիական խմբակը: Նույն թվականից հանդիսանում է խմբի ղեկավարը և ասղագիտության միջազգային օլիմպիադայի ժյուրիի անդամ է: Մարիետա Գյուլզադյանը 2011թ. Հայաստանում առաջինն է արժանացել Գալիլեյան ուսուցիչ միջազգային կոչմանը: 
Դասախոսությունը սկսվեց Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի կյանքի և գործունեության մասին: Դասախոսության թեման նվիրված էր Արեգակնային համակարգի կառուցվածքի և մոլորակների ֆիզիկական բնույթի լուսաբանմանը: Աշակերտներին տրվեցին ընդհանուր տեղեկություններ փոքր մոլորակների, գիսավորների շարժման առանձնահատկությունների, Արեգակնային համակարգի առաջացման, Արեգակում ընթացող պրոցեսների, գերնոր աստղերի, նեյտրոնային աստղերի, աստղակույտերի, աստղասփյուռների, աստղերի էվոլյուցիայի մասին: Դասախոսության ժամանակաշակերտները բազմաթիվ հարցեր հղեցին դասախոսին և ստացան իրենց հարցերի պատասխանները:

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets