Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

13.03.2013

ԲԱՆԱՍՏԵՂԾ՝ ԱՇՈՒՆԸ ՍՐՏՈՒՄ

2012 թվականի նոյեմբերի 10-ին Գյումրու N 3 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Բանաստեղծ՝ աշունը սրտում» խորագրով գրական- երաժշտական ցերեկույթը՝ նվիրված Վահան Տերյանին: Միջոցառմանը մասնակցում էին IX-ից - XI-րդ դասարանների աշակերտներ, որոնք ներկայացրեցին աշունը որպես տարվա եղանակ: Երփնավառ զամբյուղը ձեռքին՝ «Աշուն- Ջեմման» դահլիճում շաղ տվեց տերևներ, գույներ, տրամադրություն: Հետո դահլիճ մտավ XI-րդ դասարանի աշակերտ Վահե-Տերյանը և արտասանեց. Ցրտահա՜ր, հողմավա՛ր. Դողացին մեղմաբար Տերևները դե ղին, Պատեցին իմ ուղին... Ճաճանչներըս թոշնան... Կանաչներըս աշնան — Իմ խոհերը մոլար՝ Ցրտահա՜ր, հողմավա՜ր...
Կրակներըս անցան, Ցուրտ ու մեգ է միայն. Անուրջներըս երկնածին Գնացի՜ն, գնացի՜ն... Եվ տեղի ունեցավ զրույց Տերյանի և «Աշուն - Ջեմմայի» միջև: -Շատ եմ սիրում աշունը,այն ասես իմ սեփական հոգու լացը լինի,ասես իմ պատմությունն է անօգուտ ու տխուր կյանքի մասին, -խոսեց Տերյանը: Ջութակի սրտամորմոք ելևէջները տարածվեցին տերյանական շնչով հագեցած դահլիճում, և լսվեցին մեկը մյուսից հրաշալի տողերը՝ ոգեղեն, նուրբ ու գրավիչ: Գնալով ավելի ջերմացավ և հասունացավ երեկոն, լսվեցին Տերյանի խոսքերով գրված երգեր: Ամփոփվեցին նաև «Աշնանային գույներ» թեմայով նկարչության, շարադրությունների և պատանի ստեղծագործողների մրցույթի արդյունքները: Տնօրինությունը գովեստագրեր հանձնեց ներքոհիշյալ աշակերտներին՝ Սուվարյան Նաիրա - հումանիտար 2 XI դասարան Խաչատրյան Անի - հումանիտար 1 XI դասարան Գրիգորյան Կարինա - VII դասարան Իկիլիկյան Ալլա - VII դասարան Դպրոցի տնօրեն Գոհար Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին և կազմակերպիչներին՝ ներկաներին անկրկնելի պահեր պարգևելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets