Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

14.05.2013

ԳՅՈՒՄՐԻ - ԴՈՐՆԲԻՐՆ


ԵԿԱՏԵՐԻՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Փոխանակման ծրագիր, Գյումրի-Դորնբիրն 2013 
Ավստրիա ուղևորվելն ու փոխանակման ծրագրին մասնակցելն ինձ հնարավորություն տվեցին ծանոթանալ երկրի մշակութային կյանքին, ամրապնդել լեզվական գիտելիքներս, վարել հայկական իրականությունից տարբեր ապրելակերպ ու ծանոթանալ նոր մարդկանց հետ: Սա առաջին փոխանակաման ծրագիրն էր, որին ես մասնակցում էի:
Անչափ զգացված եմ Ավստրիացիների պարտաճանաչությունից և հյուրընկալությունից, միշտ կարծում էի, որ հայերս ամենահյուրասեր ազգն ենք, բայց արի ու տես, որ
ավստրիացիները ոչնչով մեզ չեն զիջում: Ծրագրի շրջանակներում եղանք Ավստրիայի տեսարժան վայրերում, ինչպես նաև Հարևան քաղաքներում ու թանգարաններում: Դպրոցում, որտեղ մենք եղանք առհասարակ այն հիմնարկություններում, որտեղ լինում էինք ամեն ինչ պետք է լիներ սահմանված կանոնների համաձայն, յուրաքնչյուրն ուներ իր պարտականությունն ու գործառույթը և ոչ ոք չէր շեղվում օրվա նախապես մշակված ծրագրից: Ամեն ինչ կատարվում էր սահմանված օրենքների շրջանակներում և ինչպես մենք հասցրեցինք հասկանալ շատ քչերն էին համարձակվում խախտել օրենքները, քանի որ գիտակցում էին, որ օրենքներին հետևելը իրենց իսկ շահերից է բխում: Միգուցե հենց դա է այն տնտեսական վերելքին հասնելու գրավականը, որին հասել են նրանք: Ուրախ կլինեի եթե նույն արդյունքին կարողանայինք հասնել Հայաստանում: Ուղեվորությունից հետո հասկացանք, որ այն բարեկեցիկ կյանքը որը տեսանք, կարող է նաև լինել մեր փոքրիկ հայրենիքում, նույն վերելքը կարող է ունենալ նաև մեր պետությունը, և որոշեցինք, սկսել մեր փոքրիկ խմբից, որը աստիճանաբար կընդլայնենք ու կփորձենք բոլորով բարելավվել մեր երկիրը: Շնորհակալություն ենք հայտնում ծրագրի կազմակերպիչներին ու մասնակիցներին, ծրագիրը բարեհաջող իրականացնելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets